News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալքալիանին իր թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հրավերով մարտի 3-ին կայցելի Թուրքիա, հայտնում է «Грузия-онлайн»-ը:

Այցի շրջանակներում նրանք կքննարկեն Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման, տարածաշրջանային արդիական հարցերի շուրջ կարծիքների փոխանակման հնարավորությունները:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին նախատեսված էր Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, բայց նույն օրը հանդիպումը հետաձգվեց Վրաստանի կառավարության հրաժարականի պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ