News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կապի ամերիկյան օպերատորն իր հաճախորդներին խորհուրդ է տվել սմարթֆոնների վրա անջատել 5G-ն, որպեսզի լիցքավորումը պահպանվի, հայտնում է The Verge պարբերականը:

Լրագրողները ուշադրություն են դարձրել ԱՄՆ ամենախոշոր փրովայդերներից մեկի՝ Verizon-ի Twitter-ում կատարած հրապարակման վրա:  Բաժանորդների աջակցության հարցերով աշխատակիցը նշել է, որ 5G-ով սարքերի ինքնավարությունը բարելավելու համար պետք է անջատել կապի հինգերորդ սերնդի աշխատանքը: «Աշխատանքի ժամանակը երկարացնելու եղանակներից մեկը LTE-ի միացումն է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հեղինակները նշել են, որ Verizon-ի ներկայացուցիչները բաժանորդներին փաստացի կոչ չեն արել հրաժարվել 5G-ից, բայց շատ զգուշորեն դա են ակնարկել: Որոշ ժամանակ անց փետրվարի 28-ին հրապարակված թվիթը ջնջվել էր:

Verizon-ի որոշ բաժանորդներ բացասաբար են ընկալել օպերատորի խորհուրդը՝ այդ եղանակն անվանելով կիսամիջոց, որը խնդիրը չի լուծում: Օգտատերերի մի մասին նաեւ անհեթեթ է թվացել նոր եւ թանկարժեք հեռախոսի ձեռքբերումը՝ հինգերորդ սերնդի ցանցում աշխատանքի աջակցությամբ, իսկ այնուհետեւ հեռախոսի մեջ 5G-ի անջատումը:

Verizon-ի ներկայացուցիչները հաճախորդների հետ զրույցում նշել են, որ այս պահին ընկերության առաջնահերթություններից մեկն է mmWave գերարագ դիապազոնի աջակցությամբ ծածկույթի գոտու ընդլայնումը: Լրագրողները նշել են, որ ապագայում 5G-ին լիարժեք անցումը ամերիկյան օպերատորների հաճախորդներին թույլ կտա հրաժարվել LTE-ից:

Apple-ի նոր սմարթֆոններն ուսումնասիրած լրագրողները նշել են, որ 5G-ով տվյալների փոխանցման պայմաններում սարքերը աշխատանքի շատ սահմանափակ ժամկետ ունեն: Մասնավորապես՝ iPhone 12-ի հետ խնդիրներ են առաջանում միլիմետրային դիապազոն (mmWave) օգտագործելիս, որն աչքի է ընկնում տվյալների փոխանցման մեծ արագությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ինքնավարության ձևաչափը, կարգավիճակը և աստիճանը կքննարկվեն
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ամենաշատ