Ազգային ժողովի շենքի ներսում դիպուկահարներ են տեղակայված: Բացի այդ, ԱԺ բակում տեղադրվել են լուսաձայնային նռնակներ, ավտոմատներով զինված ոստիկաններ են շրջում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաղրամյան պողոտայից Դեմիրճյան փողոց հատվածում ոստիկանները վահաններով ու սաղավարտներով զինված պարիսպ են կազմել:
Հիշեցնենք, որ այս պահին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամ է, ներսում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: