News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիան բոլորովին չի ձգտում վերադառնալ ամերիկյան F-35 կործանիչների ծրագրին, որից այն բացառվել էր ռուսական պաշտպանական համակարգեր գնելու պատճառով: Նրա խոսքով` հիմնական նպատակը Թուրքիայի կրած կորուստների փոխհատուցումն է, փոխանցում է Reuters-ը:

Անկարան ավելի քան 100 F-35 է պատվիրել եւ դրանց համար պահեստամասեր է արտադրում, սակայն այն 2019-ին բացառվել էր ծրագրից` ռուսական S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի ձեռք բերումից հետո, որոնք, ըստ Վաշինգտոնի, սպառնում են ՆԱՏՕ-ի ինքնաթիռներին: Անկարան հերքում է ԱՄՆ-ի մտահոգությունները եւ հայտարարում, որ իր բացառումը ծրագրից անարդար էր:

«Մենք ասում ենք, որ անարդարություն կա, եւ այն պետք է շտկել»,- ասել է Դեմիրը, որի դեմ ամերիկյան պատժամիջոցներ են կիրառվել: «Մեր բոլոր ջանքերի նպատակն ամենեւին էլ ծրագիր վերադառնալը չէ, այլ, ավելի շուտ` մեր իրավունքների վնասի փոխհատուցումը»:

Չնայած Թուրքիայի բացառմանը ծրագրից եւ դրա պաշտպանական արդյունաբերության դեմ կիրառված պատժամիջոցներին` Պենտագոնը հայտարարել է, որ կշարունակի կախվածության մեջ մնալ թուրքական կապալառուներից F-35-ի հիմնական պահեստամասերի մասով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ