News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի վարկային վարկանիշի վրա դժվար թե ազդի ԱՄՆ հետախուզության անցած շաբաթ հրապարակված զեկույցն այն մասին, որ թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը հաստատել է լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործողությունը։

Սաուդյան Արաբիայի վարկային վարկանիշը A- է, ինչպես բոլոր ինքնիշխան վարկանիշները, ներառում է նրա ինստիտուցիոնալ կառուցվածքի գնահատականը: Այս տարրը ներկայումս գնահատվում է 4 միավոր՝ գնահատման 1-6 համակարգում, որտեղ 1-ը լավագույնն է, 6-ը՝ վատագույնը։

S&P վարկանիշի բացատրության մեջ նշվում է «խիստ կենտրոնացված որոշումների կայացման պատճառով ապագա քաղաքականության պատասխանների սահմանափակ կանխատեսելիությունը», ինչպես նաեւ «տարածաշրջանային անվտանգության բավական բարձր ռիսկը», հայտնում է Reuters-ը։

Ոչ Moody's-ը, ոչ էլ Fitch-ը չեն մեկնաբանել, թե արդյոք Վաշինգտոնի զեկույցը որեւէ ազդեցություն կունենա Սաուդյան Արաբիայի իրենց ինքնիշխան վարկանիշի վրա:

S&P-ից Գիլը հավելել է, որ վերջերս նավթի գների վերականգնումը օգուտ է բերել աշխարհի առաջատար նավթարտադրողին: Այն կարող է նաեւ լրացուցիչ խթան ստանալ այս շաբաթ, եթե, ինչպես սպասվում էր, ՕՊԵԿ-ը համաձայնի սկսել մեղմացնել արտադրության կրճատումները COVID-ի պատճառով:

S&P-ի վերջին կանխատեսումները ցույց են տալիս, որ Սաուդյան Արաբիայի պարտքը մինչեւ 2023 թվականը կաճի համախառն ներքին արդյունքի մոտ 46% տոկոսի չափով՝ համեմատած 2019-ի 20%-ի հետ: Նավթային արդյունաբերությունը կազմում է թագավորության տնտեսության մոտ 40%-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ