News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շատ մոտ ապագայում մենք կծանոթացնենք ձեզ մի ռուսական մարդասիրական նախաձեռնության հետ Արցախում, որի մասին ես հիմա ժամանակից շուտ եմ հայտարարում: Այս մասին մարտի 3-ին տեսակամրջի ժամանակ ասաց Պետդումայի ԱՊՀ գործերի եւ հայրենակիցների հետ կապի հանձնաժողովի անդամ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

Նա նշեց, որ Հայաստանում անկախության ձեռք բերումից ի վեր ազդեցիկ խմբեր կան, որոնք ամեն կերպ բազմավեկտորության կամ նույնիսկ դեպի Արևմուտք վերակողմնորոշման գաղափար են քարոզում: Նրա խոսքով` լավագույն պատասխանը դրան ռուս խաղաղապահների ներկայությունն է Ղարաբաղում:

«Բացի այդ, ես հանդիպում եմ շատ մարդկանց, ովքեր լրջորեն ասում են, որ կցանկանային, որպեսզի Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի մաս դառնա: Իհարկե, դա ֆանտազիա է, եւ դա չի իրականացվի սկզբունքային եւ կոնկրետ քաղաքական պատճառներով: Բացի այդ, ներկայումս Լեռնային Ղարաբաղում քննարկվում է ռուսաց լեզվին երկրորդ պետական ​​լեզվի կարգավիճակ շնորհելու հարցը: Դա վկայում է այն մասին, որ Ռուսաստանն իր գործողություններով մեծացրել է ազդեցությունը»,- ընդգծեց Զատուլինը:

Պատգամավորը հույս հայտնեց, որ դա տեղի կունենա ոչ միայն ռուսական խաղաղապահ զորախմբի առկայության, այլ նաեւ հետագա գործողությունների հաշվին, այդ թվում` հումանիտար ոլորտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ