News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տարօրինակ կլիներ կոմունիզմից հեռացած Ռուսաստանին պահանջներ ներկայացնել Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի առումով, որոնք ստորագրել են բոլշեւիկները: Այս մասին մարտի 3-ին տեսակամուրջի ժամանակ ասել է Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ գործերի եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

Նրա խոսքով՝ կարելի է որքան ցանկանում եք վերլուծել եւ ապացուցել Ռուսաստանի այն ժամանակվա կառավարության ապաշնորհությունը, պատմական մեղքը կամ կարճատեսությունը, ինչպես նաեւ Լենինի հրամանագրերը Թուրքահայաստանի վերաբերյալ, որոնք փաստացի սահման էին գծում տասնամյակների ընթացքում այս հատվածում Ռուսաստանի տարածքային ձեռքբերումների տակ:

Նա հիշեցրել է, որ զգալի տարածքներ, որտեղ մինչեւ Օսմանյան կայսրությունում Ցեղասպանությունը հայեր էին բնակվում, հայտնվել են նոր Թուրքական հանրապետության իշխանության տակ:

Զատուլինը նշել է ՌԽՖՍՀ-ի լրջագույն դերը Քեմալ Աթաթուրքին աջակցելու եւ նրա հաղթանակի հասնելու գործում, իսկ Թուրքիան շնորհակալությամբ է պատասխանել Երկրորդ աշխարհամարտի տարիներին եւ դրանից հետո, երբ դարձել է ՆԱՏՕ-ի անխորտակելի անդամը: 

«Չի կարելի մոռանալ նաեւ այն, որ 1942 թվականին կովկասյան սահմանին խորհրդային զորքերը սպասում էին թուրքերի հարձակմանը Ստալինգրադի անկման դեպքում: Անցյալը կարելի է տարբեր կերպ գնահատել, բայց ես կողմնակից չեմ, որ մենք հիմա վերադառնանք 1921 թվականի պատմությանը»,- ամփոփել է պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ