News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը խոսել է Արցախի հերոսի հետ, հո Էրդողանի ու Ալիևի հետ չի՞ ուղիղ կապ հաստատել։ Այս մասին այսօր՝ մարտի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով այն հարցին, թե Սերժ Սարգսյանը զրույց ունեցել է Օնիկ Գասպարյանի հետ, թե՝ ոչ։

«Ես էլ եմ Օնիկ Գասպարյանի հետ հանդիպել նոյեմբերի 10-ին՝ Օնիկ Գասպարյանի նախաձեռնությամբ։ «Բարգավաճ Հայաստանն» էլ հանդիպել, Վանեցյանը և Էդմոն Մարուքյանը՝ նույնպես։ Օնիկ Գասպարյանն իրեն պահում էր որպես պետականամետ գործիչ և նրա միակ ուշքն ու միտքն այն է, որ Հայաստանում երկպառակտություն չլինի, քաղաքացիական բախում չլինի։ Սերժ Սարգսյանի հետ հեռախոսազրույց կամ հանդիպում կարող է լինել, կարող է և չլինել։ Արգելվա՞ծ է։ Մի բան ակնհայտ է՝ Օնիկ Գասպարյանը խոսել է Արցախի հերոսի հետ, հո Էրդողանի ու Ալիևի հետ չի՞ ուղիղ կապ հասատատել»,- ասաց Շարմազանովը։

Հարցին, թե ինչու Արմեն Սարգսյանը Օնիկ Գասպարյանի՝ պաշտոնից ազատելու որոշումն ուղարկեց Սահմանադրական դատարան, Շարմազանովը պատասխանեց․ «Միգուցե էս հողատու կապիտուլյանտը իրեն հատուկ ոճով շանտաժ կամ կոմպրոմատներ է դրել  դեմը, ի՞նչ իմանամ»։  

Հիշեցնենք, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրել էր, որ ԱԱԾ-ն մի քանի ամիս առաջ գաղտնալսել է Օնիկ Գասպարյանին եւ ձայնագրել Գլխավոր շտաբի պետի եւ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը, այն  շուտով հրապարակվելու է։

ԱԱԾ-ն մի քանի ամիս առաջ ձայնագրել է Օնիկ Գասպարյանի և Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը և հրապարակելու է. Միքայել Մինասյան

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ