News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռազմական դրության ժամանակ բոլոր տեսակի զորքերն անցնում են Զինված ուժերի հրամանատարության տակ: Դա խոսում է այն մասին, որ բոլոր իրավապահ մարմինները ենթարկվում են Օնիկ Գասպարյանին, այդ պատճառով ոչ ոք իրավունք չունի նրան ձերբակալել այդ զորքերի միջոցով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի վերահսկողության գլխավոր վարչության նախկին պետ, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը:

«Լսել եմ, որ վարչապետը ԱԱԾ-ին հանձնարարել է ձերբակալել Օնիկ Գասպարյանին, սակայն յուրաքանչյուր սպա հասկանում է՝ ինչ է նշանակում ԳՇ պետ կամ ով է Օնիկ Գասպարյանը»,-նշեց նա:

Պետրոսյանը պարզաբանեց, որ Սահմանադրության համաձայն՝ ԳՇ պետին տրամադրվում է առանձին կարգավիճակ, իսկ 155-րդ հոդվածում ասվում է նշանակման եւ հեռացման համար հիմքի մասին: Նախագահը խոստացել է օբյեկտիվություն ցուցաբերել, սակայն ճնշման է ենթարկվել:

Նրա խոսքով՝ փետրվարի 25-ի ԳՇ հայտարարության մեջ ասվում է կառավարության եւ վարչապետի կողմից իրենց պարտականությունները կատարելու անկարողության մասին:

«Բանակի վարկաբեկումը, ինչի մասին գրված է հայտարարության մեջ, սկսվել է մարտի 1-ի գործից եւ շարունակվում է մինչ օրս: Այդ հայտարարության մեջ կոչ է արվում ուժ չկիրառել ժողովրդի դեմ»,-հավելեց գեներալը:

Նա նկատեց, որ աշխարհում չկա երկիր, որտեղ իշխանության հրաժարականը պահանջեն ոչ միայն մարդիկ եւ կազմակերպությունները, այլ նաեւ կաթողիկոսները, կրթական եւ գիտական հաստատությունները:

Անդրադառնալով Փաշինյանի՝ 10 տոկոսով «Իսկանդերի» պայթելու մասին հայտարարությանը՝ գեներալ-մայորը նշեց, որ այդ սպառազինությունը Ռուսաստանի հպարտությունն է, այդ պատճառով այդ հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց: «Ի՞նչ է նշանակում՝ պետության ղեկավարին սխալ տեղեկություն են զեկուցել: Դա խայտառակություն է: Նրա խոսքերը պետք է կշռադատված լինեն»,-եզրափակեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ