News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ինչպես ՀԱՄԱՍ-ի, այնպես էլ Իսրայելի ռազմական ենթադրյալ հանցագործությունները հետաքննելու ՄՔԴ որոշումը հակասեմականություն է անվանել, հայտնում է «Կուրսորը»։

«Որոշվել է, որ մեր համարձակ զինվորները, ովքեր պայքարում են դաժան ահաբեկիչների դեմ, իրենք են, իբր, ահաբեկիչներ»,- ասել է նա:

Իսրայելցի այլ քաղաքական գործիչներ նույնպես արձագանքել են: Այսպես, իր կարծիքն է հայտնել նաեւ երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինը: Նա որոշումն անվանել է «սկանդալային» եւ հավելել է, որ Իսրայելը հպարտ է իր զինվորներով:

Արտաքին գործերի նախարար Գաբի Աշկենազին հայտարարել է, որ այդ որոշումը իր ապագա իրավահաջորդ Քարիմ Խանի համար «առառջնահերթություններ հաստատելու» ՄՔԴ գլխավոր դատախազ Ֆաթու Բենսուդայի քաղաքական փորձն է:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ՄՔԴ-ն Իսրայելի «ռազմական հանցագործությունների» պաշտոնական հետաքննություն է սկսում: Այսպես, ՄՔԴ դատախազ Ֆաթու Բենսուդան որոշել է պաշտոնապես սկսել Պաղեստինի տարածքներում Իսրայելի ռազմական հանցագործությունների հետաքննությունը: Նշվում է, որ այս հետաքննությունը կներառի դատարանի իրավասության շրջանակներում գտնվող հանցագործությունները, որոնք, ենթադրաբար, կատարվել են 2014 թվականի հունիսի 13-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ