News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը ռազմավարական կայունության ոլորտում շարունակում է ձգտել Ռուսաստանի հետ «հետագա աշխատանքի», չնայած մարդու իրավունքների, կիբեռլրտեսության եւ այլ հարցերի շուրջ Մոսկվայի հետ հակամարտությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Բլինկենի հայտարարությունն արվել է ռուս բլոգեր Ալեքսեյ Նավալնու պատճառով Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների եւ ռուսական կազմակերպությունների դեմ ամերիկյան պատժամիջոցներ կիրառելու մասին հայտարարության ֆոնին:

Նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հարցազրույցում Բլինքենը հասկացրել է, որ չնայած պատժամիջոցներին, Բայդենի վարչակազմը չի ցանկանում դադարեցնել Մոսկվայի հետ ցանկացած համագործակցություն:

Բլինքենը հիշեցրել է, որ նախագահ Բայդենի առաջին որոշումներից մեկը ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ միակ, բայց շատ կարեւոր պայմանագրի՝ СНВ-3-ի երկարաձգումն էր: «Եւ դա շատ լավ է երկու երկրների համար»,- ասել է պետքարտուղարը: «Մենք հնարավորություններ կփնտրենք հետագա աշխատանքի համար,- շարունակել է նա,- Բայց կարծում եմ, որ մենք ստիպված կլինենք աշխատել միանգամից երկու ուղղությամբ՝ վճռականորեն դիմակայել ռուսական ագրեսիային (Ուկրաինան դեռեւս հսկայական խնդիր է՝ հաշվի առնելով ռուսական միջամտությունը) եւ միեւնույն ժամանակ հնարավորություններ փնտրել... բարձրացնելու համար մեր անվատանգությունը այնպիսի հարցերում, ինչպիսին միջուկային զենքն է»:

Միեւնույն ժամանակ Բլինքենն ընդգծել է ակտիվ արտաքին քաղաքականության կարեւորությունը եւ ամբողջ աշխարհում ԱՄՆ շահերի եւ արժեքների պաշտպանության անհրաժեշտությունը: «Եզրակացությունն այն է, որ եթե մենք վճռականորեն չենք բարձրաձայնում, երբ մեր շահերը կամ արժեքները վիճարկվում են, դա անպատժելիության զգացում է առաջացնում,- ասել է նա,- Այս դեպքում վատ վարքը շարունակվում է ու ավելի է վատանում: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, մենք վերլուծում ենք նրանց ձեռնարկած մի շարք ակնառու գործողություններ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ