News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բանակցություններ են տարվում Իրանում հայտնված Boeing-ն այսօր Երեւան վերադարձնելու շուրջ: Այս մասին մարտի 3-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Հիշեցնենք, որ Իրանում ինքնաթիռի խորհրդավոր կերպով հայտնվելու անհասկանալի պատմությունը դեռ պարզված չէ: Էստոնիայից Ուկրաինա թռչող ինքնաթիռը, չգիտես ինչու, հայտնվել է Իրանի օդային տարածքում, որտեղ հետագայում տեխնիկական վայրէջք է կատարել:

Պատասխանելով պատգամավորի հարցին` Ավինյանն ասաց, որ անհրաժեշտ աշխատանքներ կատարելու համար Fly Armenia Airways-ը պաշտոնապես դիմել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին` Տալլինից (Էստոնիա) դեպի Ուկրաինայի «Գոստոմել» օդանավակայան մեկ դատարկ թռիչքի թույլտվություն ստանալու համար:

«Սակայն նշված ինքնաթիռը, խախտելով նախապես կոմիտեի կողմից տրամադրված թռիչքի ուղղությունը, թռիչք է իրականացրել ոչ թե նախապես իրեն տրված թույլտվության համաձայն, այլ Վառնայի (Բուլղարիա) օդանավակայան: Դրանից հետո նա ուղղություն է վերցրեց դեպի Շարժայի օդանավակայան (ԱՄԷ)»,- բացատրեց փոխվարչապետը:

Նա նաեւ ընդգծեց, որ առայժմ չպարզված հանգամանքներում ինքնաթիռը վայրէջք է կատարել իրանական «Մեհրաբաթ» օդանավակայանում: Ավինյանն ասաց, որ, ըստ իրանական կողմի անձնակազմի եւ ավիացիոն իշխանությունների, վայրէջքը տեխնիկական բնույթ է ունեցել:

«Նախնական տվյալներով՝ վառելիքի հետ կապված խնդիրներ են եղել»,- ասաց փոխվարչապետը:

Սկանդալային պատմության մասին առաջինը հայտնել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ջագարյանը: Ըստ նրա, Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն փետրվարի 21-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից հեռագիր է ստացել հայկական EK-FAA գրանցման համարանիշով Boeing-737 ինքնաթիռի առեւանգման մասին: Ինքնաթիռը բարձրացել է Տալլինից եւ պետք է վայրէջք կատարել Երեւանում: Բայց փոխարենը, օդում որոշվել է ուղեւորվել Էմիրություններ: Արդյունքում «տեխնիկական անսարքության պատճառով» ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանում: ՔԱՎ-ը ի պատասխան հայտնել է, որ գերատեսչությունը պաշտոնապես համապատասխան մարմիններից չի ստացել հաստատված տեղեկատվություն: Կատարվում է հետաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ