News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Օնիկ Գասպարյանը չի հեռանում Բանակի հրամանատարի պաշտոնից։ Զինված ուժերի գլխավոր շտաբը վերլուծություն է տարածել նրան պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ նախագահի՝ նախօրեի որոշման առնչությամբ։ Գլխավոր շտաբի հայտարարության մեջ ասվում է, որ Գասպարյանը շարունակում է իր ծառայությունը հայրենիքին եւ ժողովրդին, հանդիսանում է Զինված ուժերի բարձրագույն զինվորական հրամանատարը: Սահմանադրության հոդվածներին հղումներով, Բանակի հրամանատարությունը նշել է, որ Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատման հարց լուծելու իրավասություն Սահմանադրական դատարանը չունի։ Առնվազն առաջիկա ութ օրը, ըստ օրենքի, նա կշարունակի պաշտոնավարել։

Մեծ թվով իրավագետներ ու իրավաբաններ վերլուծություններ են ներկայացրել, հիմնավորելով, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու իրավունք ոչ ոք չունի։ «Հայաստանում ստեղծվել է աննախադեպ իրավիճակ, երբ փաստացի տեղի է ունենում Սահմանադրության կոպիտ ոտնահարում. ընդ որում՝ պետական մակարդակով։  Գլխավոր շտաբի պետին հեռացնելու հակասահմանադրական որոշմամբ վարչապետը նախագահի անունից փորձում է ընդունել Գլխավոր Շտաբի պետին հեռացնելու հրամանագիր՝ իրավունքի ուժով: Մինչդեռ ոչ վարչապետը, ոչ էլ նախագահը չունեն լիազորություն դադարեցնելու Գլխավոր շտաբի պետի լիազորությունները», շեշտել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:

Ի դեպ, մամուլում տեղեկություն կա, որ վարչապետը հրահանգել է քրեական գործ հարուցել եւ ձերբակալել Օնիկ Գասպարյանին:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նորից է հանդիպել  գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զրուցակիցներն անդրադարձել են վերջին իրադարձությունների առնչությամբ ստեղծված լարված իրավիճակին: Նշվել է, որ անկախ այդ առաջիկա որոշումներից, առաջնահերթ կարևորություն են երկրի անվտանգությունն ու կայունությունը:

«Հայրենիքի փրկության շարժման» պատվիրակությունը դարձյալ հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ՝ հորդորելու, որ Գասպարյանին պաշտոնանկ անելու վարչապետի առաջարկի սահմանադրականությունը վիճարկի բարձր ատյանում։

Հայտնի է դարձել, որ Վազգեն Մանուկյանն այսօր ստացել է ծանուցագիր, որից պարզ է դառնում, որ փետրվարի 20-ին Քննչական կոմիտեն քրգործ է հարուցել, որով Վազգեն Մանուկյանին որպես մեղադրյալ է ներգրավել 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգի տապալում:

Մարտի 1–ի իր հանրահավաքում Փաշինյանն ասել էր, թե Օնիկ Գասպարյանը Սերժ Սարգսյանի դրդմամբ է տարածել կառավարության հրաժարականը պահանջող հայտարարությունը։ Շախմատի տուն այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում երրորդ նախագահն ասել է, թե որքանով են իրականությանը համապատասխանում իրականությանը։

«Հրապարակը» մանրամասներ է հաղորդել Օնիկ Գասպարյան-Սերժ Սարգսյան՝ դեկտեմբերին կայացած հեռախոսազրույցից։ 3-րդ նախագահի ենթադրյալ հրամանները կատարելու համար Գասպարյանի հասցեին մեղադրանքներ հնչեցրել էր Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի հանրահավաքում։ Զրույցը եղել է դեկտեմբերին, երբ Փաշինյանը ցանկանում էր մեկնել Սյունիք, սյունեցիներն էլ խոստացել էին թույլ չտալ նրա մուտքը մարզ։ Նախկին նախագահը զարմանք էր հայտնել, որ ըստ լուրերի, Փաշինյանի ճանապարհը պետք է բացեին Զինված ուժերը։ «Գասպարյանն այնքան է վրդովվում, որ ուղիղ կապով զանգում է Սերժ Սարգսյանին եւ զայրացած ասում՝ ես դրա այցի հետ կապ չունեմ, ես ո՞նց կարող եմ նման բանով զբաղվել, անգամ հայհոյում է Փաշինյանին, թե՝ ես դրա կամակատարը չեմ։ Ահա, այս խոսակցությունն է ձայնագրել ԱԱԾ-ն, որն ուզում են հրապարակել», գրել է թերթը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային Ժողով է  եկել անվտանգության տասնյակ աշխատակիցներով եւ մեքենաներով: Այդ պահին Բաղրամյան պողոտայում հանրահավաք էր հրավիրել «Հայրենիքի փրկության շարժումը», իսկ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամ էր: Ոստիկանությունն այսօր առանձնահատուկ էր նախապատրաստվել. Ազգային ժողովի շենքում դիպուկահարներ են տեղակայվել: Բակում ավտոմատներով զինված ոստիկաններ էին շրջում, դրանից ժամեր առաջ ոստիկանները վահաններով ու սաղավարտներով զինված պարիսպ էին կազմել, իսկ ԱԺ բակում լուսաձայնային նռնակներ էին տեղադրվել։

Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ զավեշտալի իրավիճակ էր ստեղծվել։ Պատգամավորների հարցերի մեծ մասն ուղղված էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն նա որևէ հարցի չէր պատասխանում։ Ամբիոնին նրա փոխարեն ամեն անգամ մոտենում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Հարցուպատասխանի ավարտին մոտ, երբ հերթը հասավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանին, վերջինը հեգնեց։

Միակ պատգամավորը, որի հարցին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը՝ Արման Բաբաջանյանն էր՝ արտահերթի ընտրությունների վերաբերյալ հարցով։

Իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահին ուղղված բազմիցս կրկնվող կոշտ հարցերի տարափի պատճառով խորհրդարանը չի կարողանում սկսել Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկումը: Բոլոր հարցերը հանգում են մեկ խնդրի. Ռուբեն Վարդազարյանը հոկտեմբերին դատավորներին կոչ էր արել չխառնվել որեւէ քաղաքական գործընթացի: «Իմ քայլը» դրանում «ընդվզման» կոչ էր նկատել:

Արման Բաբաջանյանը վարչապետի սպանության փորձի վերաբերյալ հարուցված քրեական գործի նյութերից հեռախոսային խոսակցության ձայնագրություն է միացրել,  շեշտել, որ այդ խոսակցության մասնակիցները Վարդազարյանի ընկերներն են։  Վարդազարյանը վկայակոչել է Դատական օրենսգրքի մի շարք հոդվածներ, որոնք իրեն զսպում են, որ ինքը չպատասխանի Բաբաջանյանին նրա բառապաշարով.

Լրագրողների հետ զրույցում Ռուբեն Վարդազարյանն ասել է, թե հրաժարական տալու մտադրություն չունի, նաեւ գնահատական հնչեցրել իր անձի հանդեպ իմքայլականների վերաբերմունքին։ 

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամները երեկ երեկոյան Ազգային ժողովի դարպասներից կախել են կարմիր ժապավեններ, որոնց վրա գրված են եղել Արացախի այն բնակավայրերի անունները, որոնք պատերազմից հետո անցել են Ադրբեջանի տիրապետության տակ:

Հայաստանում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 360 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 172816 դեպքի: Անցած մեկ օրում մահացել է 3 վարակված, որոնցից մեկի մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Մահացածների ընդհանուր թիվը հասել է 4021-ի:

Հռոմի պապը մարդկությանը սպառնացող նոր համաշխարհային ջրհեղեղի մասին է ահազանգել: Ֆրանցիոսկոս պապի խոսքով՝ աղետը կլինի, եթե տարբեր պետությունների ղեկավարներ միջոցներ չձեռնարկեն գլոբալ տաքացման դեմ պայքարի համար:

Կաթոլիկ քահանայապետը հիշեցրել է, որ Նոյին առաքինության շնորհիվ հաջողվեց հաղթահարել աղետը, եւ մարդկանց ու քաղաքական գործիչներին խոհեմության կոչ է արել:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 1.37 դրամով ու կազմել  525.99 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.25 դրամով ու հասել 636.45 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 4.21 դրամով ու հասել 735.39 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.07 դրամով ու կազմել 7.14 դրամ:

Մարտի 4-ին երկրում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեւանում եւս  տեղումներ չեն լինի։ Գիշերը մայրաքաղաքում կլինի -3-ից -5, վաղը ցերեկը +8-ից +10։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ