News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մարտի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի հետ:Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Ի շարունակումն նախկին հեռախոսազրույցի՝ ԱԳ նախարարները հանգամանալից քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Ընդգծվել է փոխադարձ պատրաստակամությունը շարունակական քայլեր ձեռնարկել հայ-իտալական քաղաքական երկխոսությունն առավել ամրապնդելու և հարստացնելու ուղղությամբ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ։ Նախարար Այվազյանն իր գործընկերոջը ներկայացրել է թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը՝ վերջինիս ուշադրությունը հրավիրելով արցախահայության առջև ծառացած հումանիտար խնդիրների հասցեագրման հրատապության վրա:

Հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրականացման ընթացքին: Այս առնչությամբ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է ստանձնած հումանիտար պարտավորությունների լիարժեք կատարման առաջնահերթությունը, մասնավորապես՝ ռազմագերիների և պահվող այլ անձանց հայրենադարձման մասով։

Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարներն ընդգծել են ԼՂ հակամարտության գոտում մշակութային ժառանգության պաշտպանության կարևորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ