News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան, ինքնաթիռների սուբսիդավորման շուրջ երկարատեւ վեճի հետ կապված, պայմանավորվել են չորս ամսով դադարեցնել ամերիկյան պատասխան տուրքերը այնպիսի ապրանքների համար, ինչպիսին է շոտլանդական վիսկին, հաղորդում է Reuters-ը:

Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ վարչակազմը տուրքեր էր սահմանել ԵՄ-ից ստացվող մի շարք սննդամթերքների, գինու եւ ոգելից խմիչքների, այդ թվում՝ շոտլանդական վիսկիի համար, որը, ըստ ոլորտի ներկայացուցիչների, սպառնալիքի տակ է դնում դրա ապագան:

«Միացյալ Թագավորությունը եւ Միացյալ Նահանգները պայմանավորվել են տուրքերի քառամսյա կասեցման մասին, որպեսզի թեթեւացնեն արդյունաբերության բեռը եւ Համաշխարհային առեւտրի կազմակերպությունում վաղեմի վեճերը լուծելու միասնական համարձակ քայլ կատարեն»,- ասված է համատեղ հայտարարության մեջ:

«Սա ժամանակ կտա, որպեսզի կենտրոնանան վեճերի հավասարակշռված լուծման բանակցությունների վրա եւ սկսեն լրջորեն լուծել այն խնդիրները, որ ստեղծում են քաղաքացիական ավիացիայի շուկայի նոր մասնակիցները՝ ոչ շուկայական տնտեսությամբ երկրներից, ինչպիսին է Չինաստանը։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ մեր ամերիկացի դաշնակիցները՝ նոր նախագահի գլխավորությամբ, սատարեցին արդար կարգավորմանն ուղղված մեր քայլը»,- ասել է Մեծ Բրիտանիայի առեւտրի նախարար Լիզ Թրասը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ