Ադրբեջանում չորս ընդդիմադիր կուսակցություններ որոշում են կայացրել միավորվել «Նոր Ադրբեջան» կուսակցության հետ: Համապատասխան որոշման մասին կհայտարարվի իշխող կուսակցության վաղվա համագումարին, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Խոսքն Ադրբեջանի ձեռներեցների դեմոկրատական կուսակցության, Ադրբեջանի գյուղացիական կուսակցության, Ադրբեջանի ժողովրդական ժողովրդավարական կուսակցության եւ Հայրենակիցների կուսակցության մասին է: