News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեր դիրքորոշումը հստակ է՝ հրատապ հրաժարական, ընտրության նշանակում եւ Գլխավոր շտաբին ձեռք չտալ, որովհետեւ ԳՇ-ին ձեռք տալ նշանակում է բանակը գլխատել, իսկ մենք նման շքեղություն թույլ տալու իրավունք չունենք, սահմաններում տեսնում ենք ի՞նչ է կատարվում, կա տեղեկատվություն, որ թե’ Տավուշում, եւ թե’ Սյունիքում հակառակորդը լուրջ ակտիվություն է դրսեւորում: Այս մասին,  այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Անդրադառնալով երեկ ԱԺ-ի բակում լուսաձայնային նռնակների տեղադրելուն եւ դիպուկահարների ներկայությանը` Սիմոնյանն ասաց. «Այն, որ զանգվածային միջոցառումների ժամանակ անվտանգությունը պետք է պահպանվի, դա միանշանակ է: Այլ բան է, որ դա ցուցադրվում է, որովհետեւ ուժի ցուցադրությունը Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից լուրջ խնդիրներ է առաջացնում եւ դրա մասին Եվրոպայի խորհրդում կան ընդունված փաստաթղթեր, որոնք դա ուղղակիորեն արգելում են: Ես չգիտեմ՝ դա անփութություն է, թե դիտավորություն, որովհետեւ այդ երկուսը այս իշխանությունների մոտ խառնվել է: Դուք ակնհայտ տեսաք, որ զենքի, ուժի ակնհայտ ցուցադրություն էր, որն անհամաչափ էր»:

Տարոն Սիմոնյանը նորմալ է համարում, որ ավտոբուսներով ոստիկաններ էին բերել ԱԺ տարածք, քանի որ պետք է իրավապահները երաշխավորեն թե պետական մարմինների, թե նաեւ հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ