News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կլիմայի փոփոխությունը զսպելու աշխարհի հույսերը կախված են երկու հսկա երկրների՝ Չինաստանի եւ ԱՄՆ-ի գործողություններից, որոնց հարաբերությունները վատթարանում են: Երկու երկրները հայտարարում են, որ մտադիր են վերափոխել իրենց տնտեսությունը, որպեսզի կլիմային վնաս հասցնող ավելի քիչ ածուխ, նավթ եւ գազ այրեն: Բայց նրանց միջեւ լարվածությունը սպառնում է նրանց վերջնական հաջողությանը, գրում է AP-ը:

Չինաստանը եւ ԱՄՆ-ը աշխարհում առաջին եւ երկրորդ տեղն են զբաղեցնում ածխածնի արտանետումներով, համապատասխանաբար՝ արտահանելով մոլորակի մթնոլորտը տաքացնող հանածո վառելիքի գոլորշիների գրեթե կեսը:

Կլիմայի փոփոխության վատթարագույն ազդեցությունները կանխելու համար անհրաժեշտ ածխաթթու գազի արտանետումների արագ նվազումը անհնարին է, եթե այդ երկրները միասին չաշխատեն եւ մեծապես չվստահեն միմյանց խոստումներին: Թրամփի կառավարման տարիներին ԱՄՆ-ն օգտագործել է Չինաստանի արտանետումները որպես անգործության պատրվակ, իսկ Չինաստանը մատնանշել է ԱՄՆ արտանետումները որպես գործողություններին դիմակայելու պատճառ:

Լրացուցիչ մանրամասներն այն մասին, թե որքան արագ է Չինաստանը նախատեսում կրճատել ածխածնի արտանետումները, կբացահայտվեն ուրբաթ, երբ Պեկինը կհրապարակի իր հաջորդ հնգամյա ծրագիրը: Ակնկալվում է, որ ապրիլին նախագահ Ջո Բայդենը կհայտարարի արտանետումների կրճատման ԱՄՆ նոր նպատակների մասին:

ԱՄՆ-ը եւ Չինաստանը իրենց վետերան դիվանագետներ Ջոն Քերիին եւ Սե Չժենհուային նշանակել են որպես կլիմայի հարցով գլոբալ բանակցողներ: Բայց չնայած կառավարության բարձրաստիճան երկու պաշտոնյաները լավ են աշխատել միասին՝ հիմք դնելով Փարիզի 2015 թվականի կլիմայի համաձայնագրին, նրանք այժմ կանգնած են նոր մարտահրավերների առջեւ:

Ամերիկա-չինական կլիմայական դիվանագիտությունը կարող է մռայլվել, քանի որ ԱՄՆ-ը Պեկինի սպառնացող քաղաքականությունը Հոնկոնգի, Թայվանի եւ Հարավչինական ծովի նկատմամբ, մարդու իրավունքների եւ առեւտրի հետ կապված հակամարտությունները եւ չինական լրտեսության մասին ԱՄՆ-ի հայտարարությունները համարում է սպառնալի:

Միեւնույն ժամանակ չինացի պաշտոնյաները դժգոհ են Թրամփի վարչակազմի կողմից Չինաստանում առեւտրի, տեխնոլոգիայի, չինական լրատվամիջոցների եւ ուսանողների նկատմամբ սահմանված սահմանափակումներից, ինչպես նաեւ Պետդեպարտամենտի այս տարվա հայտարարությունից, որ Չինաստանի մահմեդական փոքրամասնությունների դեմ գործողությունները «ցեղասպանություն» են:

Կարո՞ղ են երկու երկրների միջեւ կլիմայական բանակցությունները ավելի երկար տեւել նրանց մյուս աշխարհաքաղաքական մարտերից:

Չոր թվերից բացի, ենթակառուցվածքների եւ տեխնոլոգիայի հսկայական ծախսեր են անհրաժեշտ քամու, արեւի էներգիայի եւ այլ ավելի մաքուր վառելիքներով սնուցվող ավելի էներգաարդյունավետ տնտեսություն անցնելու համար: Բայդենը քիչ աջակցություն ունի Կոնգրեսում` իր օրակարգը առաջ մղելու համար, ինչպես հանրապետականները, այնպես էլ որոշ դեմոկրատներ դեմ են նրա ծրագրերին:

Կլիմայի հարցերով մասնագետներն ասում են, որ երկրները պետք է արագ գործեն՝ կանխելու ջերմաստիճանի աղետալի բարձրացումը:

ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության վարչության տվյալներով՝ 2019 թվականին ածուխը կազմել է Չինաստանի էներգիայի ընդհանուր առաջնային սպառման 58%-ը։

Շատ փորձագետներ կասկածում են, որ ածուխով աշխատող էլեկտրակայանների կառուցումը պայմանավորված է պահանջարկով կամ պարզապես ուղղված է տնտեսության խթանմանը: Ցանկացած դեպքում բոլորովին նոր ածուխով աշխատող էլեկտրակայաններն իրենց հետեւանքներն ունեն:

Ըստ Վիլանովայի համալսարանի կառավարման եւ օդի աղտոտման հարցերով փորձագետ Դեբորա Սելիգսոնի, այժմ ամենակարեւոր հարցն է. «Որքա՞ն շուտ կարող է Չինաստանի ածխածնի արտանետումը կհասնի պիկին, եւ ինչ մակարդակի վրա»:

Կլիմայի շուրջ բանակցողների կարծիքով՝ առանցքային կլինի այն հարցը, թե որքան դա կարժենա Չինաստանի համար՝ ֆինանսական եւ միջազգային դրության տեսակետից, ածուխով աշխատող նոր էլեկտրակայանների կառուցումն ու ֆինանսավորումը դադարեցնելը եւ մաքուր էներգիայի ծախսերն արագացնելը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ