News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բրյուսելը նախազգուշացրել է, որ շատ շուտով դատավարություն կսկսի այն կապակցությամբ, որ Մեծ Բրիտանիան միակողմանիորեն հետաձգել է Brexit համաձայնագրի` Հյուսիսային Իռլանդիայի մասով հատվածի իրականացումը, գրում է The Guardian-ը:

Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոս Սեֆչովիչը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարության չորեքշաբթի հայտարարությունը «շատ բացասական անակնկալ է» դարձել:

Կաբինետի նախարար Դեվիդ Ֆրոստը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան երկարացնում է մի շարք «արտոնյալ ժամանակահատվածները», որոնք նախատեսված են Հյուսիսային Իռլանդիայի եւ Միացյալ Թագավորության  միջեւ առեւտրի հեշտացման համար, որը մնում է ԵՄ ապրանքների միասնական շուկայում, մինչ մշտական պայմանավորվածություններ են մշակվում:

Դա բուռն արձագանք առաջացրեց Բրյուսելում, երբ ԵՄ-ն Մեծ Բրիտանիային մեղադրեց ԵՄ-ից ելքի համաձայնագրով նախատեսված իր պայմանագրային պարտավորություններից հրաժարվելու մեջ, որը կոչված է ապահովել խիստ սահմանի վերադարձի բացակայությունը Հյուսիսային Իռլանդիայի եւ Հանրապետության միջեւ:

Financial Times-ին տված հարցազրույցում Շեֆչովիչը, ով պատասխանատու է համաձայնագրի կատարման վերահսկողության համար, հայտարարել է, որ Եվրահանձնաժողովն այժմ աշխատում է «խախտման ընթացակարգերի» ուղղությամբ Մեծ Բրիտանիայի նկատմամբ::

«Մենք ներկայումս նախապատրաստում ենք այն, եւ շատ շուտով իսկապես ինչ-որ բան կհայտնվի բանակցային սեղանին: Ամենաճշգրիտ ժամկետը, որը ես կարող եմ ձեզ տալ, դա շատ շուտովն է»,- ասել է նա:

Նրա նախազգուշացումը եղավ այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարեց, որ կառավարությունը պարզապես «ժամանակավոր եւ տեխնիկական միջոցներ է ձեռնարկում», որպեսզի առեւտուրը շարունակվի:

Սակայն Եվրախորհրդարանականներն արդեն քայլեր են ձեռնարկել` Միացյալ Թագավորություն-ԵՄ առեւտրի եւ համագործակցության ավելի լայն համաձայնագրի պաշտոնական վավերացումը հետաձգելու համար` վերջին վեճի արդյունքների սպասումով:

Համաձայնագրից Հյուսիսային Իռլանդիայի ելքի մասին արձանագրությունը նշանակում է Հյուսիսային Իռլանդիան համապատասխանեցնել ԵՄ տարբեր կանոններին, որոնք Մեծ Բրիտանիայից տարածաշրջան մտնող ապրանքների ստուգում են պահանջում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ