News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներն այսօր՝ մարտի 5–ին, բազմաթիվ հարցեր տվեցին ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին, ինչը դուր չեկավ ոչ միայն Միքայելյանին, այլեւ իր կողքին գտնվող իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին։

Հերթական հարցից հետո, թե ԵԿՄ-ում բոլո՞րն են կիսում իր տեսակետը, հունից հանեց Անդրանիկ Քոչարյանին, ով բղավեց. «Մի հատ դուրս արի: Որ օրը չհարամի, չի կարա»:

Սասուն Միքայելյանն էլ իր հերթին հրեց լրագրողին՝ ասելով. «Գնացեք, դուք ինձ առաջին օրը չի, որ ճանաչում եք, հարցազրույց չեմ տալիս»:

Լրագրողների դիտողությանը, թե ինչու է գոռում իրենց վրա, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Չհասկացա, մենակ դուք պետք է գոռաք»:

Նշենք, որ լրագրողը հանգիստ տոնով էր հարցերը տալիս, ավելին, Քոչարյանի պահվածքից հետո շարունակեց նույն տոնով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ