News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Անկարայի գլխավոր դատախազությունը 40 անձի ձերբակալման օրդեր է տվել, որոնք կասկածվում են քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապի մեջ, ում Անկարան մեղադրում է 2016-ի հուլիսին հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Այս մասին ուրբաթ հայտարարել է Haberturk հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ձերբակալություններն իրականացվում են հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատարական կառույցներում Գյուլենի կողմնակիցների գործունեության հետաքննության շրջանակներում: Կասկածյալների ցուցակում կա 19 սպա, ինչպես նաեւ ռազմական ակադեմիայի նախկին կուրսանտներ: Հետաքննությունը համարում է, որ նրանք զբաղվում էին գործողությունների համակարգմամբ բանակային կառույցներում, կապի էին դուրս գալիս այդ կազմակերպության համակարգողների հետ ֆիքսված հեռախոսների միջոցով Անկարայի հանրային վայրերում:

Ռեյդերն իրականացվում են ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Թուրքիայի յոթ այլ նահանգներում:

Ստամբուլի գլխավոր դատախազությունն իր հերթին թույլատրել է 13 մարդու ձերբակալել Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների գործունեության հետաքննության մեկ այլ դրվագի շրջանակներում: Նրանք մեղադրում են նամակագրությունը կոդավորելու համար ByLock բջջային հավելվածի անանուն օգտագործման մեջ, որն օգտագործում էին պուտչիստները դավադրության նպատակով:

2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայի զինված ուժերի զինվորների եւ սպաների մի խումբ հեղաշրջման փորձ արեց: Հիմնական առճակատումը ծավալվեց Ստամբուլում եւ Անկարայում, 250 մարդ զոհվեց` չհաշված պուտչիստներին, ավելի քան 2 հազար մարդ վիրավորվեց: Անկարան հեղաշրջման նախապատրաստման մեջ մեղադրում է ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունեցող ավելի քան 600 կասկածյալ
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ...
Թուրքիայում պուտչիստների հետ կապերի համար 60 կասկածյալի ձերբակալության հրաման է տրվել
Օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում...
Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել...
Ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո
Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող․․․
ՄԻԵԴ-ը վճռել է 5000-ական եվրո հատկացնել 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին
Նշվում է, որ դատարանը միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը...
Երկար ժամանակ անց համացանցում է հայտնվել տարիներ առաջ Թուրքիան իրար խառնած Ֆեթուլլահ Գյուլենի նոր լուսանկարը
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք»...
Ամենաշատ