News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

2020 թվականին Հունաստանի ՀՆԱ-ն ընկել է 8,2 տոկոսով: Այս մասին հայտնել է Հունաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (ELSTAT), հաղորդում է ՏԱՍՍ-ը:

ELSTAT-ը նշում է, որ դա լավ ցուցանիշ է եւ դա ցույց է տալիս, որ «երկրի տնտեսությունն ավելի կայուն է, քան ակնկալում էին կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները:

Տվյալները ցույց են տալիս, որ ՀՆԱ-ն 2020 թվականի չորրորդ եռամսյակում՝ համեմատած 2019 թվականի նույն ժամանակահատվածի հետ, նվազել է 7,9 տոկոսով, եւ 2020 թվականին ընդհանուր առմամբ 8,2 տոկոսով:

Հունաստանի ֆինանսների նախարար Խրիստոս Ստայկուրասը հրապարակված տվյալների հետ կապված հայտարարել է, որ երկրի տնտեսությունը պանդեմիայի առաջացրած ճգնաժամի ֆոնին կայունություն է ցուցաբերել: «Գրեթե մեկ տարի առաջ համաշխարհային տնտեսությունը շոկի ենթարկվեց պանդեմիայի պատճառով: Արդեն մեկ տարի այն խորը ճգնաժամի մեջ է: Հունաստանի տնտեսությունը՝ չնայած նրան, որ խիստ տուժեց, բայց դիմացավ: Այն աննախադեպ համաճարակաբանական, սոցիալական եւ տնտեսական դժվարություններ է վերապրել»,-ասել է Ստայկուրասը:

« ELSTAT-ի նախնական տվյալների համաձայն՝ 2020 թվականն ավարտվել է գրեթե 8 տոկոս անկմամբ»,-շարունակել է նախարարը՝ նշելով, որ տվյալները վկայում են «տնտեսական ճիշտ քաղաքականության մասին, որը ներառում է տնտեսություններին եւ ձեռնարկությունների աջակցության լայն միջոցառումներ, որոնց շնորհիվ հաջողվել է զգալիորեն հարթել պանդեմիայի տնտեսական հետեւանքները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ