News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքի որեւէ հոդվածով հիմնավոր կասկած առկա չէ։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սաղաթելյանի պաշտպաններից Միհրան Պողոսյանը։

Նշենք, որ քիչ առաջ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, Արա Սաղաթելյանի կալանքից ազատ արձակելու որոշում կայացրեց։

«Հայաստանի Հանրապետությունում կատարվել է տոտալ անօրինականություն։ Մարդկանց քմահաճույքների պատճառով պարոն Սաղաթելյանը 20 հազար րոպեից ավելի, այսինքն՝ 14 օր գտնվել է անազատության մեջ։ Ես սա չեմ դիտարկում որպես հաղթանակ, ես սա դիտարկում եմ որպես պայքարի սկիզբ, որովհետեւ, միանգամայն, հանցագործության հետ որեւէ կապ չունեցո անձին իր բնական միջավայրից հանել են եւ պահել են լրիվ անօրինական կարգով ՔԿՀ-ում»,- նշեց Միհրան Պողոսյանը։

Պաշտպանի խոսքով՝ իրենք այս գործով հաղթանակ կգնահատեն միայն այն պարագայում, երբ տոտալ անօրինականությունների հետ առնչություն ունեցող բոլոր պաշտոնատար անձինք կհայտնվեն, այս անգամ լրիվ օրինական հիմքերով, ՔԿՀ-ի ներսում. «Եվ կխորհեն այն հանգամանքի մասին, թե ինչպես է ստացվում, որ անձին որեւէ հանցագործության հետ առնչություն չունենալու պարագայում ուղղակի հրահանգով ստիպում են, որ հայտնվի ՔԿՀ-ում։ Այդպիսի դատավորներն են, որ թույլ են տալիս գործող իշխանությանն այսպիսի վայրահաչումներ իրականացնել ԲԴԽ  նախագահի հասցեին ԱԺ-ում։ Այդ պատճառով է, որ իշխանությունը ցանկանալով այդպիսի զանգվող եւ զանգող դատավորներ ունենալ փորձում է ԲԴԽ նախագահին իր զբաղեցրած պաշտոնից հեռացնել»։

Միհրան Պողոսյանը շեշտեց, որ դատավոր Արշակ Վարդանյանը չի հանդիսանում զանգող կամ զանգվող դատավորներից մեկը. «Մենք Վարդանյանի մոտ ունեցել ենք եւ ոչ բարենպաստ ելքով քրեական գործերի ավարտներ, եւ բարենպաստ գործերով. որեւիցե անգամ այդ հարաբերություններն իրավաբանական մակարդակից դուրս չեն եկել։ Կարծում եմ՝ որեւէ մեկը խելքը հացի հետ չի կերել, որ ՀՀ լավագույն դատավորներից մեկի նկատմամբ որեւէ ոտնձգություն սկսի»։

Անդրադառնալով ԱԱԾ-ի տարածած այն հաղորդագրությունը, որում նշվում էր նաեւ, որ Արա Սաղաթելյանը խումբ է ստեղծել, ինչպես նաեւ առկա են այլ անձինք, հարցին՝ արդյոք այդ հանգամանքը քննարկման առարկա դարձե՞լ է դատարանում, Պողոսյանն ասաց.

«Այլ անձնանց առկայությունն ի հայտ եկավ ձերբակալման գիշերը։ 4 անձին ձերբակալելուց հետո հայտնի օգտատերը շարունակեց իր գրառումները։ Մինչեւ այդ կասկածանքի էության մեջ այդ անձնանց մասին որեւէ տեղեկություն չկար։ ԱԱԾ-ն ամբողջ գիշեր մտածելով, թե ինչպես կարելի է վերագրել այդ օգտատիրոջ հաջորդ գրառումները, ավելացրեց, թե իբր այս գործում բացի այս 4 անձանցից ներկայացված են նաեւ այլ անձինք։ Այսինքն՝ փորձել էին իրավական գիր տալ այդ ամենին, որն իրականությանը չի համապատասխանում»։

Ինչ վերաբերում է այդ գործով անձանց փոխկապակցված լինելուն՝ պաշտպանն ասաց. «Նշել էին՝ գործընկեր Կարեն Բեքարյանը, պարզեցինք, որ Սաղաթելյանն ու Բեքարյանը երբեւէ գործընկերներ չեն եղել, գրված էր վարորդ Մհեր Ավագյան, նա երբեւիցե վարորդը չի հանդիսացել Սաղաթելյան, նշում էին՝ Արամ Սարգսյանը, Արա Սաղաթելյանն ասել էր, որ չի ճանաչում Արամ Սարգսյան անունով անձի»։

Հիշեցնենք, որ Սաղաթելյանը կալանավորվել էր փետրվարի 21-ին՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ։ Դատարանն արձանագրել էր, որ Արա Սաղաթելյանի ձերբակալությունը եղել է ոչ իրավաչափ, բայց այդուհանդերձ նրան կալանավորելու որոշում կայացրել։

Արա Սաղաթելյանը մեղադրվում է «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան ֆեյքի գործով։ Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
Ամենաշատ