News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի տարածման կանխման համար կառավարության եւ պարետատան կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունավետության ուսումնասիրման քննչական հանձնաժողովը պատրաստվում է դիմել Ազգային ժողով` իր գործունեության ժամկետը 6 ամսով երկարաձգելու խնդրանքով:
Այս մասին  մարտի 5-ին Հայաստանի Ազգային ժողովում համավարակի դեմ կառավարության պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին համապատասխան նախաձեռնության քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:

Նախաձեռնության համահեղինակ, «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, մասնավորապես, նշեց, որ հանձնաժողովի գործունեության երկարացումը պայմանավորված է նրանով, որ ավելի վաղ երկրում բավականին բարդ համաճարակաբանական իրավիճակ էր, եւ, բացի այդ, Լեռնային Ղարաբաղում վերսկսվել են ռազմական գործողությունները, ինչը զգալի կերպով ազդել է հետաքննող հանձնաժողովի աշխատանքի տեմպերի եւ որակի վրա: Կորցրած ժամանակը, ըստ պատգամավորի, պետք է փոխհատուցվի, եւ դրա համար անհրաժեշտ է եւս 6 ամիս ժամանակ տրամադրել` համապատասխան հետազոտություններ իրականացման համար:

Քննարկումներից հետո քննիչ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց այս նախաձեռնությանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ