News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Եթե Նիկոլը շարունակի մնալ իշխանության, Ալիևը Սյունիքի միջանցքն ունենալու է։ Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, Բաղրամյան պողոտայում հրավիրված հանրահավաքին հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Ալիևը երեկ հայտարարել է, որ Սյունիքում միջանցք պետք է ունենան։ Եթե Նիկոլը շարունակի մնալ իշխանության, Ալիևն այդ միջանցքն ունենալու է, որովհետև այս մարդու հանցագործությունների չորրորդ փուլը միտված է դրան։ Ուստի ես դիմում եմ այն մարդկանց, որոնք պաշտպանում են այս հանցագործի իշխանությունը։ Ազգային անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյան, գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, ոստիկանապետ Վահե Ղազարյան, Քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյան, դուք, պաշտպանելով սրանց, մասնակից եք դառնում այդ դավաճանությանը։ Դուք, պաշտպանելով այս իշխանությանը, կրում եք դավաճանության ամբողջ պատասխանատվությունը։ Խելքներդ գլուխներդ հավաքեք ու կանգնեք ժողովրդի կողքին»,- նշեց Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանը Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին կոչ արեց չենթարկվել ապօրինի հրահանգների՝ հանուն բանակի, Հայաստանի և Արցախի։

«Քո պաշտոնին մնալը, քո տեղում մնալն այլևս մեր բոլորի պահանջն է։ Դու պետք է տեղիք չտաս սադրանքներին, վարչապետի ապօրինի հրահանգներին և մնաս քո տեղում պինդ կանգնած։ Դա պաշտոնի կռիվ չէ, դա բանակի և մեր պետականության պահպանության համար է։ Հետևաբար՝ Օնիկ Գասպարյանը չպետք է ենթարկվի ապօրինի հրահանգների, մնա իր տեղում կանգնած՝ հանուն բանակի, Հայաստանի, Արցախի, հանուն մեր պետականության»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ