News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այս պատերազմում մենք ունեցանք հազարավոր զոհեր, 10 հազարի չափ վիրավոր, շատերը հաշմանդամ են դարձել. նրանք մեր երկրի գուրգուրանքի կարիքն ունեն եւ երկիրը պետք է տա ամեն ինչ նրանց առողջության  համար: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին հաջորդած երթի ժամանակ նշեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

Երբ երթը հասավ կառավարական ամառանոցների մոտ, նա նշեց. «Պատերազմում զավակներ կորցրած ծնողները հանդես են եկել նախաձեռնությամբ, որ կառավարկան ամառանոցների այս թաղամասը հանձնել զինվորականների վերականգնողական կենտրոնին: Հաշված օրեր անց այստեղ, որտեղ երկիր ղեկավարողն իբր օղի թորող սարք էր դնում, դուրս են գալու այս տներից: Այս տները դառնալու են իրոք մեր երկրի արժանապատիվ քաղաքացիների, մեր երկիրը պահողների կեցավայր: Դրա համար պետք է մոտեցնենք օրը, որ մեր երկիրը դառնա առանց Նիկոլ Հայաստան»:

Նշենք, որ «Հայրենիքի փրկության» շարժումն այսօր Բաղրամյան պողոտայում իր հերթական հանրահավաքից հետո իրազեկման երթ է անցկացնում Երեւանի փողոցներում:

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ