News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ես նման տեղեկություն չունեմ, նույնիսկ չգիտեմ էլ այդ անձը  Պառավաքարից է, թե ոչ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պառավաքարի գյուղապետ Ռոման Մարգարյանը` անդրադառնալով համացանցղում շրջանառվող այն լուրերին,որ Տավուշի մարզի Պառավաքար գյուղի քաղաքացու վարորդական վկայականում Ադրբեջան է նշված:

«Կարող է Ադրբեջանում ծնված լինի քաղաքացին, փախստական լինի, այդ պատճառով գրված լինի Ադրբեջան, ամեն դեպքում ես չգիտեմ` կոնկրետ ում մասին է խոսքը, անուն ազգանունը ջնջված է նկարում, ես էլ չգիտեմ` մեր գյուղում նման դեպք»,-ասաց նա:

 Անդրադառնալով այն լուրերին, թե մարզում ռուս խաղաղպահներ կան, նա ասաց, որ նման բան չկա, ինքը մինչեւ այժմ ոչ մի խաղաղապահի դեռ չի հանդիպել Տավուշի մարզում:

Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Զաքարյանը գրել էր, որ Հայաստանի սահմանամերձ Տավուշի Պառավաքար գյուղի քաղաքացու վարորդական վկայականում Ադրբեջան է գրած, երբ քաղաքացին հարցրել է թե սա ի՞նչ է, պատասխանել են, որ «ջիպիեսով տենց ա ցույց տվել ու ինտերնետում այդպես է գրանցված»:

«Հայեր ջան սա Հայաստանի սահմանամերձ Տավուշի Պառավաքար գյուղի քաղաքացու վարորդական վկայականն է նոր է ստացել Իջևանից և ուշադիր դիտեք՝ Ադրբեջան է գրած, երբ քաղաքացին հարցրել է թե սա ի՞նչ է, պատասխանը այսպիսին է հնչել՝ ջիպիեսով տենց ա ցույց տվել ու ինտերնետում այդպես է գրանցված։Հիմա հարց՝ հայեր ջան ի՞նչքան ենք հանդուրժելու այս իշխանությունների արհեստական քաոսը, մինչև մի օր քնենք ու մեր քնած ժամանակ մեր կառավարությունը հայտարարի Հայաստանը Ադրբեջան է ու վե՞րջ։

Մեզ արհեստականորեն ներ են քաշել անիմաստ ու ցիրկի շոուների մեջ ու մեզ թմրացրել, հայեր մեր գլխին թուրքի յաթաղանն է նորից կախված, երկնակամարում նոր ցեղասպանությունն է նշմարվում, գզվռտոցին վերջ տվեք և համախմբվեք, այլևս չկա նախկին, ներկա, ապագա, միաբանվել է պետք, սահմանների բնակիչներ զինվեք քանի կարող եք, Երևան քո մեջ այնքան այլազգի ես տեղավորել որ դու քո մեջից ես պայթելու, սպասում են հրամանի որ Երևանում հայտնվեն զինված խմբեր ու թիկունքից սկսեն իրենց գործը, քանի որ չտեսնված ու չլսված բան է որ ազգային ժողովի շենքը դիպուկահարներով շրջապատեն, կառավարությունը այլևս Հայաստանի կառավարություն չի, նա թշնամու համար է աշխատում։Ես ահազանգում եմ և ժողովրդին սթափության կոչ անում՝ ՎԵՐՋ ՏՎԵՔ ՆԱԽԿԻՆ ՈՒ ՆԵՐԿԱ ԹԱՏՐՈՆԻՑ, դիմացը ավելի ցավալի իրադարձություններ են սպասվում եթե այդ տոռնադոյից դուրս չգանք։

Կիսվեք հայեր թող շատ մարդիկ տեղեկացվեն»,- գրել է նա։

 

 

 

Տպել
Ամենաշատ