News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության պատգամավոր Նիկոլաս Լյոբելը կիրակի հայտարարել է, որ կհրաժարվի խորհրդարանում իր մանդատից եւ կհեռանա քաղաքականությունից, երբ պարզվել էր, որ իր ընկերությունը շահույթ է հետապնդել դիմակներ ձեռք բերելու գործարքից համավարակի սկզբում, ինչն առաջացրել էր սուր քննադատություն ընտրությունների նախօրեին, հաղորդում է Associated Press-ը:

Նիկոլաս Լյոբելը կոշտ քննադատության էր ենթարկվել իր կուսակցության անդամների եւ ընդդիմադիրների կողմից, երբ ուրբաթ պարզվել էր, որ իր գլխավորած ընկերությունը վաստակել է 250 000 եվրոյի չափով գումար դիմակներ ձեռք բերելու համար բրոքերական կոնտակտների միջոցով: Լյոբելը խոստովանել է, որ սխալ է գործել եւ հրաժարվել է խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովում իր պաշտոնից:

Դա բավարար չէր քաղաքական գործչի քննադատների համար, հատկապես, այն կապակցությամբ, որ մարտի 14-ին նրա հայրենի Բադեն Վյուրթեմբերգ դաշնային հողում կայանալու են նոր տարածաշրջանային օրենսդիր մարմնի ընտրությունները:

Այդտեղ ՔԴՄ-ից ներկայացված նահանգապետի թեկնածու Սյուզաննա Այզենմանը Der Spiegel պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ «անթույլատրելի է, որ խորհրդականները հարստանան այդ լրջագույն ճգնաժամի հաշվին»:

Այսօր՝ կիրակի, Լյոբելը հայտարարել է, որ անհապաղ կհեռանա խորհրդարանում կուսակցության դաշինքից եւ կհանձնի իր տեղը օգոստոսի վերջում: Նա ներողություն է խնդրել եւ ասել, որ չի առաջադրի իր թեկնածությունը սեպտեմբերին կայանալիք ընտրություններին, հաղորդում է dpa գործակալությունը:

«Ես պատասխանատվություն եմ ստանձնում իր գործողությունների համար»,-ասել է նա:

Դա նմանատիպ առաջին դեպքը չէ: Ավելի վաղ Գեորգ Նյուսլյայնը, որը Բավարիայում ՔԴՄ- հայտնի պատգամավոր է, դարձել է  կառուպցիայի մասին գործի հետաքննության կասկածյալ դիմակներ գնելու գործարքի կապակցությամբ: Նա հերքում է իր մեղքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ