News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հարգելի ընդդիմադիր խմբակցություններ, ինչո՞ւ չեք նախաձեռնում քննիչ հանձնաժողովի ստեղծում, դրա համար մեծամասնության համաձայնությունը պետք չէ, այն ստեղծվում է իրավունքի ուժով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը:

«Լավ ի՞նչ իրավական հիմքով և ինչի՞ դիմաց են շարունակվում Ազգային ժողովի սահմանադրական կարգավիճակի շրջանցմամբ՝ պետական սահմանի ապօրինի գծանշումների անվան տակ տարածքների զիջումներն ու անվտանգության կորուստը։ Միթե՞ սրա հակասահմանադրականությունը միայն Մարդու իրավունքների պաշտպանն է նկատում ու մտահոգված։ Հարգելի ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ինչո՞ւ չեք նախաձեռնում քննիչ հանձնաժողովի ստեղծում, դրա համար մեծամասնության համաձայնությունը պետք չէ, այն ստեղծվում է իրավունքի ուժով։ Միայն թե հղում չանեք Սահմանադրության 108-րդ հոդվածի 4-րդ մասի վրա, քանզի սրանք միայն պաշտպանության և անվտանգության ոլորտներ չեն, սա առնվազն միջազգային պայմանագրերը խորհրդարանում վավերացնելու ասպեկտ է։ Նույնիսկ եթե պայմանականորեն այս ամենը դիտարկենք, որպես զուտ պաշտպանության և անվտանգության ոլորտներ, ինչո՞ւ չեք փորձում իրավասու հանձնաժողովին պարտադրել զբաղվելու իր անմիջական առաքելությամբ, երբ դրա համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջը։ Ցանկացած քայլ, ցանկացած միջոց պետք է ձեռնարկել այս գրեթե անդառնալի զարգացումները կանխելու համար, խնդրում ենք, մի հապաղեք, մի մոռացեք, որ հենց այդ տարածքների բնակիչներն են առավել հակված լինելու արտագաղթի ...»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ