News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հորդանանի վարչապետ Բիշեր ալ Հասաունան կիրակի իրականացրել է փոփոխություններ նախարարների շրջանում Արժույթի միջազգային հիմնադրամի գլխավորությամբ բարեփոխումների արագացմանն ուղղված քայլի շրջանակում, որոնք, երկրի պաշտոնական անձանց կարծիքով, ունեն որոշիչ նշանակություն երկրի տնտեսությունը կորոնավիրուսի համավարակի հասցրած հարվածից հետո վերականգնելու գործում, գրում է Reuters-ը:

Նշանակվել է վեց նոր նախարար՝ ներառյալ ներքին գործերի եւ արդարադատության նախարարները, երբ Հասաունան աշխատանքից հեռացրել է երկու նախարարներին ռեստորանում հրավիրված ընթրիքի մասնակցելու հետեւանքով, որի ժամանակ խախտվել էին կորոնավիրուսի կապակցությամբ ընդունված սահմանափակումները:

Նոր կառավարությունում, որը կազմված է 28 նախարարից, բրիգադային գեներալ Մազեն Արայան է, որը ղեկավարել է կորոնավիրուսի դեմ պայքարի ճգնաժամային կենտրոնը:

Հասաունան, որը նախկինում վետերան դիվանագետ է, նշանակվել է վարչապետի պաշտոնում անցած տարվա հոկտեմբերին թագավոր Աբդուլայի կողմից կորոնավիրուսի հետեւանքով առողջապահության ոլորտում առաջացած ճգնաժամի դեմ պայքարում հասարակության վստահությունը վերականգնելու եւ լարվածությունից ազատվելու համար, որը կապված էր մեկը մյուսին հաջորդող կառավարությունների՝ երկրում բարգավաճման եւ կոռուպցիան վերացնելու մասին խոստումները կյանքի կոչելու անկարողության հետ:

Կառավարությունում փոփոխությունները տեղի են ունեցել խորհրդարանի կողմից 14 մլրդ ԱՄՆ դոլարի չափով բյուջեն հաստատելուց հետո¸ որն ուղղված է բյուջետային զգուշությունը պահպանելուն ֆինանսական կայունությունն ապահովելու ու պետական պարտքը մինչեւ ռեկորդային 45 մլրդ դոլարի հասցնելու հարցում:

Անցած տարի երկրի տնտեսությունն ապրել է վերջին տասնամյակների ընթացքում ամենաուժգին անկումը՝ 3 տոկոսով, որը պայմանավորված էր սահմանների փակումով եւ համավարակի ընթացքում զբոսաշրջության կտրուկ կրճատմամբ, սակայն կառավարությունն ու ԱՄՀ-ն այս տարի կանխատեսում են իրավիճակի բարելավում:

Պաշտոնական անձինք ասում են, որ ԱՄՀ-ի բարեփոխումների նկատմամբ Հորդանանի հակումն ու կանխատեսումների բարելավման հարցում ներդրողների վստահությունն օգնել են երկրին պահպանել կայուն սուվերեն վարկանիշներ այն ժամանակ, երբ մյուս զարգացող շուկաներում նկատվում է անկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ