News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Տոմսկի բարերից մեկում հայերի վրա հարձակված ադրբեջանցիների դեմ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Քրեական օրենսգրքի միանգամիրց 2 հոդվածով (ազգամիջյան երկպառակության հրահրում եւ ծեծ): Այս մասին մարտի 8-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը:

Նրա պարզաբանմամբ՝ միջադեպը, որի կադրերը վերջերս են հայտնվել, տեղի է ունեցել նվազագույնը 2 շաբաթ առաջ:

Գերման Անանյանցի խոսքով՝ ադրբեջանցիների հարձակման հետեւանքով երեք հայեր հայտնվել են հիվանդանոցում, նրանք հիմա արդեն տանն են:

«Ծեծկռտուքի ժամանակ ադրբեջանցիներն իրենց թույլ են տվել ազգայնական, հակահայկական բնույթի բղավոցներ՝ հայերից պահանջելով լքել բարը: Այժմ ադրբեջանցիներից մեկը կալանավորվել է եւ քննչական մարմնին ցուցմունք է տալիս, եւս մեկը հետախուզման մեջ է: Վերջինին, համոզված եմ, շուտով կգտնեն: Ծեծկռտուքի բոլոր մասնակիցները Ռուսաստանի քաղաքացիներ են»,- ասաց Գերման Անանյանցը:

Նա շեշտեց, որ իրավիճակը ոչ միայն դատախազության վերահսկողության տակ է, այլեւ Ռուսաստանի հայերի միության Տոմսկի մարզի տարածաշրջանային բաժանմունքի նախագահի, որը նախկինում ՆԳՆ գնդապետ է եղել:

«Տեղական իշխանություններն ամբողջությամբ մեզ են աջակցում: Այս գործընթացը կհասցվի մինչեւ վերջ»,- հավաստիացրեց Անանյանցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ