News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է այն բանում, որ նա երկիրը հեռացնում է Եվրոպայից:

Դավութօղլուն, որը 2019-ին խզել էր Էրդողանի իշխող կուսակցության հետ կապերը եւ ստեղծել «Ապագա» կուսակցությունը, նշել է, որ 2016-ի հեղաշրջման փորձից հետո ընդունված որոշումները Թուրքիային մղել են դեպի ավելի մեծ ավտորիտարիզմի ուղի:

«Չնայած մեր նախազգուշացումներին, նախագահը եւ կուսակցության ղեկավարությունը որոշել են փոխել երկրի կառավարման համակարգը: Նրանք ընտրել են նախագահական համակարգը: Սա փոխել է քաղաքականության բնույթը Թուրքիայում: Այս մոտեցումը Թուրքիային հեռացնում է ժողովրդավարության եւ կառավարման եվրոպական մոդելից»,- Kathimerini-ին տված հարցազրույցում ասել է Դավութօղլուն։

Դավութօղլուի կարծիքով՝ սա ազդել է նաեւ արտաքին քաղաքականության վրա: «Ինստիտուցիոնալ կապերը եւ երկարաժամկետ ռազմավարությունը փոխարինվել են անձնական կապերով: Եթե Էրդողանը լավ հարաբերություններ ունի [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինի հետ, ապա լավ հարաբերություններ ունի նաեւ Ռուսաստանի հետ: Նույնն է [ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ] Թրամփի հարցում»,- ասել է նա:

Միեւնույն ժամանակ Դավութօղլուն պաշտպանել է Էրդողանի դիրքորոշումը Միջերկրական ծովի արեւելքում:

«Թուրքիան Միջերկրական ծովի ափին ունի ամենաերկար ափամերձ գիծը: Նրանք, ովքեր կարծում են, որ Կաստելորիզոյի եւ Կիպրոսի միջոցով կարող են արգելափակել Թուրքիային Անթալիայի ծոցում, պետք է իմանան, որ Թուրքիան վճռականորեն կարձագանքի»,- ասել է Դավութօղլուն:

Կրկնելով Էգեյան ծովի «գորշ գոտիների» մասին Անկարայի հայտարարությունները՝ նա ասել է, որ հետազոտական շփումները պետք է շարունակվեն, բայց հոռետեսորեն է գնահատել դրանց հեռանկարները: «Էգեյան ծովում, ինչպիսիք են մայրցամաքային ծոցը, խնդիրները կշարունակվեն, մենք չենք կարող հույս ունենալ լուծում գտնելու վրա»,- ասել է Դավութօղլուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի իշխանությունները խնդրել են սահմանափակել 16 VPN-սերվիսների աշխատանքն ընտրություններից առաջ. FT
Թուրքիայի իշխանությունները խնդրել են սահմանափակել...
Թուրքական ընդդիմությունը հույս ունի հաղթել Էրդողանին՝ փոխարինելով առաջնորդին
Մենք հանձնառու ենք կոտրել այդ 25 տոկոս անտեսանելի ապակե առաստաղը...
Էրդողանը հայտարարել է հանրապետության նոր սահմանադրության շուտափույթ ընդունման անհրաժեշտության մասին
Նրա կարծիքով, երկիրը չի կարող իրեն թույլ տալ հանրապետության հռչակման 100-ամյակը նշել հին հիմնական օրենքով
Եվրոպայի խորհրդի դիրեկտիվ մարմինը  Թուրքիային կոչ է արել ազատ արձակել իրավապաշտպան Օսման Քավալային  
Նախարարների կոմիտեի նիստը տեղի է ունեցել հունիսի 5-7-ին: Որոշման համաձայն՝ սեպտեմբերին կոմիտեի նիստում ․․․
Թուրքիայում դատարանն արդարացման դատավճիռ է կայացրել ահաբեկչության մեջ մեղադրվող իրավապաշտպանների նկատմամբ
2020 թվականին Քըլըչը դատապարտվել է ավելի քան 6 տարվա ազատազրկման՝ քուրդ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին աջակցելու մեղադրանքով․․․
Թուրքիայի նոր գումարման խորհրդարանի նախագահին կհաջողվի ընտրել 3-րդ փուլում. ԶԼՄ-ներ 
Առաջին երկու փուլով խորհրդարանի ղեկավար ընտրելու համար անհրաժեշտ է նրա օգտին առնվազն 400 ձայն...
Ամենաշատ