News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Սերբիայի նախագահի հեռախոսային խոսակցությունների ապօրինի գաղտնալսումները «ամիսներ, գուցե նույնիսկ տարիներ» են տեւել: Այս մասին TV Pink-ի եթերում հայտարարել է հանրապետության վարչապետ Անա Բրնաբիչը:

«Նրան եւ նրա ընտանիքին գաղտնալսել են մարդիկ, ովքեր պետք է պաշտպանեին նախագահին օտարերկրյա ծառայություններից», - ասել է Բրնաբիչը` միջադեպը որակելով հեղաշրջման փորձ: Վարչապետի խոսքով՝ անհրաժեշտ է մինչեւ վերջ հետաքննել, թե ինչ է տեղի ունեցել՝ «մինչեւ այս մեխանիզմի վերջին պտուտակը, մինչեւ յուրաքանչյուր դրդապատճառը»:

Բրնաբիչը կարծում է, որ Վուչիչի գաղտնալսմանը կարող են մասնակից լինել նախկին կառավարության պաշտոնյաներ: Բանակցություններում, որին հասանելիություն են ունեցել կողմնակի մարդիկ, որեւէ բան չի եղել ինչը կարող էր վարկաբեկել նախագահին, դրանք ցույց են տալիս, որ Վուչիչը «ճիշտ քաղաքականություն է վարում»,- հավելել է վարչապետը:

Ինչպես նախօրեին ասել էր Սերբիայի ՆԳՆ ղեկավար Ալեքսանդր Վուլինը, գերատեսչությունը արձանագրել է նախագահի հեռախոսային խոսակցությունների ապօրինի գաղտնալսման 1572 դեպք: Գաղտնալսվել են ոչ միայն Վուչիչի, այլեւ նրա եղբոր՝ Անդրիի, հոր՝ Անխելկոյի եւ որդու՝ Դանիլոյի խոսակցությունները: Գաղտնալսմանը, ըստ նախարարի, մասնակցել են գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաներ: Նրանք հարցաքննվել են ստի դետեկտորով, այնուհետեւ գործը փոխանցել են դատախազությանը եւ դատարանին:

Նովի Սադի քաղաքապետ եւ Սերբական առաջադիմական կուսակցության փոխնախագահ Միլոշ Վուչեւիչը ենթադրել է, որ «Վուչիչի ընտանիքի գաղտնալսման եւ հսկողության մեջ ներգրավված են նախարարներ, տնօրեններ եւ կուսակցության այլ պաշտոնյաներ», հաղորդում է N1Info-ն: Միեւնույն ժամանակ նա հայտարարել է, որ նախագահի վարկանիշը եւ քաղաքացիների վստահությունը նրա նկատմամբ «այնքան բարձր է, որ նույնիսկ տեսականորեն իմաստ չունի խոսել այն մասին, թե ինչ-որ մեկը կարող է վտանգի ենթարկել նրան»:

Վուչիչի գաղտնալսման մասին հայտնի է դարձել հունվարի սկզբին, երբ ՆԳՆ ղեկավարը հայտարարեց, որ դրանում կարող է ներգրավված լինել կազմակերպված հանցավոր խումբ: Մեկ ամիս անց Սերբիայի քրեական ոստիկանության վարչության պետ Բոգդան Պուշիչը հայտնել էր, որ մաֆիան Վուչիչի դեմ մահափորձ է նախապատրաստում: Այն պետք է տեղի ունենար հունվարի 27-ին` Ստեֆան Նեմանի հուշարձանի բացման արարողության օրը, որը համարվում է Սերբիայի անկախ պետության հիմնադիրներից մեկը: Այս ծրագրերում, ըստ Պուշիչի, ներգրավված էր քրեական հեղինակություն Վելկո Բելիվուկի գլխավորած խումբը: Փետրվարի սկզբին հատուկ գործողության ընթացքում, խումբը ոչնչացվել է, հայտնում է РБК-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ