News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կամբոջայի մայրաքաղաքում գտնվող շքեղ հյուրանոցը վերածվել է կորոնավիրուսի բուժման համար 500 հիվանդասենյակներով հիվանդանոցի: Great Duke Phnom Penh հյուրանոցը երկու տարվա ընթացքում փակվել է եւ այժմ Կամբոջայում համավարակի երրորդ ալիքի ֆոնին վերածվել է վիրուսով հիվանդներին բուժելու համար հիվանդանոցի, հայտնում է AP-ն:

Վարչապետ Հուն Սենը իր ավագ որդի եւ բանակի հրամանատար Հուն Մանեին հանձնարարել է ղեկավարել հյուրանոցը ժամանակավոր հիվանդանոցի վերածելու երկօրյա ջանքերը:

Հյուրանոցն այժմ պատկանում է չինացի մի գործարարի: Անհասկանալի է, թե ինչու է փակվել էլիտար հյուրանոցը: Գտնվելով Պնոմպենի կենտրոնում եւ լինելով բավական բարեկարգ վիճակում՝ հյուրանոցը լավ հայտնի էր 2000-ականներին եւ օտարերկրացիների շրջանում սիրված վայր էր:

Ուրբաթ օրը Կամբոջայի կառավարությունն ընդունել է օրենք, որը թույլ է տալիս քրեական պատիժներ, ներառյալ տուգանքներ եւ ազատազրկում՝ վիրուսի տարածումը կանխելու համար առողջապահական միջոցառումները խախտելու համար:

Օրինակ՝ նոր օրենքի համաձայն, վիրուսի կանխամտածված տարածումը պատժվում է մինչեւ 10 տարվա ազատազրկմամբ, կամ մինչեւ 20 տարվա, եթե հանցագործությունը կատարել է կազմակերպված խումբ: Օրենքը ներառում է նաեւ վարչական միջոցներ, ինչպիսիք են ուղեւորությունների, հավաքների եւ  «վարչական ու այլ արգելքների միջոցները, որոնք անհրաժեշտ են COVID-19-ին արձագանքելու եւ տարածումը կանխելու համար»:

Կամբոջայում պաշտոնապես գրանցված է վիրուսով վարակման 1011 դեպք եւ համավարակի մեկնարկից ի վեր մահվան ոչ մի դեպք: Երկուշաբթի առողջապահության նախարարությունը հայտարարել է վարակի 24 նոր դեպքերի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ