News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Times Square-ից հանրահայտ Մերկ կովբոյին Ֆլորիդայի Դեյթոն-բիչի Bike Week-ում ձերբակալել են մուրացկանության մեղադրանքով, հայտնում է AP-ը։

51-ամյա Ռոբերտ Բըրքը, ով հայտնի է նրանով, որ միայն սպիտակ ներքնազգեստ, կոշիկներ եւ կովբոյի գլխարկ է կրում եւ նվագում է վառ ներկված կիթառ, ձերբակալվել է Ֆլորիդայի Ատլանտյան ափի ամենամյա միջոցառմանը ելույթ ունենալիս: Բըրքը մշտապես Bike Week-ում է:

Դեյթոն-բիչի ոստիկանությունը հայտնել է, որ Բըրքը ձերբակալվել է, երբ ոստիկանությունը նկատել է, որ նրա հետ լուսանկարվելուց հետո մարդիկ կիթառի մեջ փող են դնում:

«Ամբաստանյալի գործողությունները խախտում են Դեյթոն-բիչ քաղաքի 66-1 որոշումը (մուրացկանություն)»,- իր զեկույցում գրել է ձերբակալող սպան:

Կիրակի առավոտյան Բըրքը բանտից ազատվել է գործով առաջին դատական նիստից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ