News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երկու գերմանական հովվաշներն անցյալ շաբաթ Սպիտակ տնից վերադարձել են Դելավեր քաղաքում գտնվող Բայդենների ընտանիքի տուն, ինչը կապված է շներից մեկի ագրեսիվ պահվածքի հետ, հայտնել է CNN-ը` վկայակոչելով տեղեկացված աղբյուրները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դրանցից մեկի տվյալներով` տեղափոխման պատճառը «կծելու հետ կապված միջադեպն» է. Մեյջոր անունով հովվաշունը կծել է Սպիտակ տան անվտանգության աշխատակցին: Տուժածի վիճակի մասին հայտնի չէ, սակայն միջադեպն այնքան լուրջ էր, որ շներին տեղափոխել են Ուիլմինգթոն, որտեղ եւ նրանք գտնվում են մինչ օրս:

Հեռուստաալիքը նշում է, որ Մեյջորը երեք տարեկան է եւ անհանգիստ պահվածքը խորթ չէ նրան: Չեմպ անունով մյուս շունը մոտ 13 տարեկան է, ուստի նա այդքան էլ ակտիվ չէ: Երկու հովվաշներն էլ Սպիտակ տուն էին տեղափոխվել Բայդենի երդմնակալությունից մոտ մեկ շաբաթ անց:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ