News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանի պատգամավորները մարտյան լիագումար նիստում քվեարկել են  Կատալոնիայի նախկին վարչապետ, եվրապատգամավոր Կառլես Պուչդեմոնին, ինչպես նաեւ Եվրախորհրդարանի եւս երկու պատգամավորների՝ Թոնի Կոմինին եւ Կլարա Պոնսատիին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին, որոնց դեմ Իսպանիայում գործեր են հարուցվել 2017 թվականին Կատալոնիայում անօրինական հանրաքվե անցկացնելու մեղադրանքով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու որոշումն ընդունվել է ձայների մեծամասնությամբ: Մասնավորապես՝ Պուչդեմոնին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին է քվեարկել 400 պատգամավոր, 248-ը դեմ է հանդես եկել այս որոշմանը, 45 պատգամավոր ձեռնպահ է մնացել:

Ավելի վաղ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու օգտին էր քվեարկել իրավական հարցերիով խորհրդարանական կոմիտեն: Ընդ որում՝ նրանք պատգամավորական մանդատից չեն զրկվում: Պատգամավորական անձեռնմխելիությունից զրկումը կարող է շրջվել Բելգիայի դատարաններում Կոմինին եւ Պուչդեմոնին Իսպանիա արտահանձնելու հարցման քննարկման վերսկսմամբ: Պոնսատիի դեպքով պետք է զբաղվի բրիտանական արդարադատությունը, քանի որ նա բնակվում է Մեծ Բրիտանիայում:

Պուչդեմոնը, ինչպես նաեւ նրա կառավարության մի քանի նախկին անդամներ Իսպանիայից հեռացել էին 2017 թվականի հոկտեմբերին Կատալոնիայի խորհրդարանի կողմից անկախության անօրինական հռչակումից անմիջապես հետո: Այնուհետեւ նրանց նկատմամբ հայտարարվել էր ազգային եւ եվրոպական հետախուզում: 2019 թվականի մայիսին Պուչդեմոնը, Կոմինը եւ Պոնսատին ընտրվել էին Եվրախորհրդարանի պատգամավոր:

2020 թվականի հունվարին Իսպանիայի Գերագույն դատարանի նախագահ Կառլոս Լեսմեսը հարցում էր ուղարկել Եվրախորհրդարանի ղեկավար Դավիդ Սասոլիին՝ եվրապատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու մասին: Գերագույն դատարանը հայտնել էր, որ նրանց դեմ հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է:

Գործը փոխանցվել էր իրավական հարցերով կոմիտեի քննարկմանը: Բուլղարացի եվրապատգամավոր Անգել Ջամբազկիի պատրաստած զեկույցում հանձնարարվում էր նրանց զրկել անձեռնմխելիությունից, քանի որ Իսպանիայի դատարանի կողմից քննվող գործողությունները իրագործվել են մինչեւ նրանց ԵԽ պատգամավոր ընտրվելը եւ կապված չեն նրանց պատգամավորական գործունեության հետ:

Այս տարվա հունվարին Բելգիայի դատարանը վերջնականապես մերժել էր Պուչդեմոնի կառավարության եւս մեկ նախկին անդամ Լուիս Պուչի Իսպանիա արտահանձնումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեց տարի առաջ Իսպանիայից փախած Պուչդեմոնը խոստացել է Կատալոնիա վերադառնալ ընտրություններից հետո
Իսպանիայում գործում է Պուչդեմոնին ձերբակալելու օրդերը...
Իսպանիան համաներում է շնորհել կատալոնացի անջատողականներին
Մարտի 9-ին հազարավոր մարդիկ դուրս էին եկել Մադրիդի կենտրոն՝ բողոքելով կատալոնացի անջատողականների համաներման օրենքի դեմ․․․
Իսպանիայի խորհրդարանը մերժել է կատալոնյան նախկին ղեկավարների համաներման օրինագիծը
Իսպանիայի խորհրդարանը մերժել է համաներման օրինագիծը...
Իսպանիայում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք կատալոնյան նախկին ղեկավարների համաներման դեմ
Մադրիդում տեղի   է ունեցել բազմամարդ հանրահավաք...
Կատալոնիայի ղեկավարը հրաժարվել է ողջունել Իսպանիայի թագավորին
Արագոնեսը եւ Կոլաուն հրաժարվել են թագավորին ընդունած իշխանությունների հետ հերթ կանգնել․․․
Կատալոնիայի ղեկավարը հայտարարել է, որ 2023 թվականից սպասում է առաջընթացի հանրաքվեի հարցում
Պերե Արագոնեսը 2023 թվականից առաջընթաց է ակնկալում...
Ամենաշատ