News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից իր հասցեին հնչած վիրավորանքների համար  դիմել է Ազգային ժողովի նախագահին եւ պահանջել պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու համար սահմանված կարգով  ստեղծվել ժամանակավոր հանձնաժողով։

«Արման Բաբաջանյանն իր կողմից հնչեցված արտահայտություններով անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել իմ՝ որպես ԱԺ–ում հարցի քննարկման մասնակցի հանդեպ, դրսեւորել պատգամավորին ոչ վայել վարքագիծ»,– ասվում է ԲԴԽ–ի դիմումի մեջ, որն ուղղված է ԱԺ նախագահին։

Հիշեցնենք, որ մարտի 3–ին ԱԺ–ում Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ, պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ դիմելով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, ասել էր, թե նա ուղղակի չգիտի՝ ինչ ղալաթ է բերել իր գլխին՝ նոյեմբերի 15-ի հայտարարությամբ։

«Եկել եք սատանի մայլեն քյանդրբազություն եք անում, բոլոր տեսակի ձեր պաշտպանողական հայտարարությունները կոպեկի արժեք չունեն»,- հայտարարել էր պատգամավորը։ Ի պատասխան, Վարդազարյանը զգուշացրել էր, որ պատգամավորի կողմից իր հասցեին արված  վիրավորական արտահայտությունները ունենալու են հետեւանք։

«Այստեղից գնալուց հետո ես դիմելու եմ ԱԺ-ի խորհրդին կամ էթիկայի հանձնաժողովին, խնդրելու եմ, որ ձեզ ենթարկեն կարգապահական պատասխանատվության»,– ասել էր նա։

Հավելենք՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը նոյեմբերի 15–ին հայտարարությամբ էր հանդես եկել, որում նաեւ ասել էր.

«Այսօր է, թերեւս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած եւ դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»։

«Վնգստացող դատավորներ» որակումը 2019թ.–ի մայիսին տվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ձեր վիրավորական արտահայտություններն իմ անձի նկատմամբ ունենալու են հետեւանք. Վարդազարյանը՝ Բաբաջանյանին

 

Опубликовано Ruben Vardazaryan Вторник, 9 марта 2021 г.
!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ