Օր-օրի այս շարժումը թափ է առնում եւ այդպես էլ պետք է լիներ. Մենք այստեղ ենք ԱԺ մուտքերը փակելու գործընթացի համար, որովհետեւ մեր երկիրը խորհրդարանական երկիր է եւ առաջնային մանդատը ԱԺ-ինն է: Այս մասին Դեմիրճյան փողոցում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:

«Մենք պետք է այստեղ մնանք այնքան, քանի դեռ ԱԺ-ի այդ 88 ուսապարկերը չեն հասկացել, որ իրենք են որոշում կայացնողը: Մարդիկ պետք է հասկանան, որ իրենք վարչապետ ընտրել են, բայց պարտավոր չեն վարչապետի հրամանները կատարելու: Ես հույս ունեմ, որ այս շարժումը լայն թափ ստանալով այդ ուսապարկերիցդ ոմանց դուրս կբերի այդ ուսապարկային վիճակից»,-ասաց նա:

ՀՅԴ անդամը վստահություն հայտնեց, որ շարժումը թափ է առնելու. «Նախ Երեւանն այս տրամադրության մեջ է, մարզերում սկսվել են նույն տրամադրությունները, որովհետեւ Տավուշում մարդիկ տեսնում են իրենց աշքով: Նա չի կարող չտեսնել, որ սահմանները փոփոխվում են, նա չի կարող չտեսնել իր տարածքում ռուս խաղաղապահների անցուդարձը, ուրեմն խնդիր կա, որ նրանք այնտեղ են»:

Անդրադառնալով ՀՀ նախագահի տրածած հայտարարությանը, ըստ որի նա դիմել է ՍԴ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի սահմանադրականության հարցով, այլ ոչ թե վիճարկել է ՍԴ-ում վարչապետի առաջարկությունը, Կյուրեղյանն ասաց. «Այն խնդիրը, որ նա կարող էր լուծել անձամբ՝ հակասահմանադրական ճանաչելով ԳՇ պետին աշխատանքից ազատումը, ինքը դիմում է ՍԴ եւ ասում է՝ ես հույս ունեմ, որ դուք այդ հարցը այդպես կճանաչեք: Նա ժամանակ է ձգում: Ինչը դու կարող էիր անել՝ անեիր: Երեւի թե այդ երկու ղեկավարները, ես վարչապետին ու նախագահին նույն գծի վրա եմ դնումդավաճանության հարցում, հույս ունեն, որ ՍԴ դիմելու, մինչեւ ՍԴ-ն կքննի գործը, Շարժումը պետք է մարի: Ոչ, չի մարելու, վելի լայն թափ է ստանալու: Միգուցե ԱԺ-ն ավելի շուտ ճիշտ որոշում կայացնի:

համոզված եղեք Սարգսյան եւ Փաշինյան, այս շարժումը չի մարելու, մեր ժողովուրդը մեջքն ուղղելու է եւ ոտքի է կանգնելու»,-ասաց Կյուրեղյանը:

Անդրադառնալով իրենց անելիքներին, ԱԺ նախկին պատգամավորն ասաց. «Մենք հիմա գնում ենք պլան Ա-ով: Եթե «Հայրենիքի փրկության շարժումը» կգտնի, որ այլեւս ճանապարհ չունենք, կհայտարարվի պլան Բ, ես համոզված եմ, որ կգնանք այդ ճանապարհով, չենք երկմտի: Մենք տրամադրված ենք մնալ մինչեւ դավաճանի հեռացումը»: