Նավթի համաշխարհային գները երկրորդ օրն անընդմեջ շարունակում են բարձրանալ ԱՄՆ-ում անցյալ շաբաթ բենզինի պաշարների նվազման մասին երկրի էներգոնախարարության տվյալների հրապարակումից հետո, վկայում են սակարկությունների տվյալները:
Brent տեսակի հյուսիսծովային նավթային խառնուրդի մայիսյան ֆյուչերսների գինն աճել է 0,93 տոկոսով՝ հասնելով մինչեւ 68,53 դոլարի, WTI նավթի ապրիլյան ֆյուչերսները՝ 0,92 տոկոսով, բարելի դիմաց հասնելով մինչեւ 65,03 դոլարի:
Թրեյդեները շարունակում են գնահատել նավթի եւ նավթամթերքի պաշարների վերաբերյալ ԱՄՆ էներգոնախարարության վիճակագրությունը, ինչպես նաեւ անցյալ շաբաթ երկրում արդյունահանման մակարդակը: Այսպես՝ մեկ շաբաթում մարտի 5-ի դրությամբ կոմերցիոն պաշարները աճել են 13,8 մլն բարելով՝ 2020 թվականի դեկտեմբերի կեսից սկսած հասնելով մինչեւ առավելագույնի: Նավթի արդյունահանումը նախորդ շաբաթվա 10 մլն բարել մակարդակից աճել է մինչեւ օրական 10,9 մլն բարել: