News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի անշարժ գույքի վարչության պետ, քահանա Բարեթ Երեցյանը հայտնել է, որ Երուսաղեմում հայկական պարտեզի վերանորոգման աշխատանքների ժամանակ կարեւոր հնություններ են հայտնաբերվել, որոնք մանրամասն ուսումնասիրության կարիք ունեն: Այս մասին գրոււմ է regionmonitor.com-ը։

Արժեքավոր գտածոներից է մեծ խաչքարը, որը թվագրվում է 12-րդ դարին կամ ավելի վաղ շրջանին: Այն տիպիկ հայկական խաչ է՝ «Տեր Հիսուս, հիշիր» գրությամբ, ներքեւում պատկերված է հայկական ծաղկած խաչ, ինչպես նաեւ խաղողի մոտիվներ:

Հայտնաբերվել է նաեւ խճանկար, դատելով ոճից՝ հավանաբար բյուզանդական ժամանակաշրջանի: Խճանկարները տեղակայված են շենքերի մնացորդներում, որոնց թվագրումը դեռ պարզ չէ: Հայտնաբերվել են նաեւ բյուզանդական եւ (կամ) մամլուքյան ժամանակաշրջանի պղնձե մետաղադրամներ:

Այսպիսով, Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը ցույց է տալիս Երուսաղեմում վաղ հայկական ներկայության եւ ուխտագնացությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ