News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 08
Տեսնել լրահոսը

Անօթեւան տղամարդը 5 ժամ անցկացրել է ռազմաբազայում, որտեղ գտնվում է ԱՄՆ նախագահի օդանավը, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 4-ին: Տղամարդը նստել է Ս-40 ինքնաթիռի մեջ, սակայն չի մոտեցել նախագահի ինքնաթիռին:

Վաշինգտոնից հարավ գտնվող այդ ռազմաբազայից երկրի նախագահը, պաշտպանության նախարարը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ թռիչքներ են կատարում պաշտոնական գործերով:

Այստեղ են ժամանում նաեւ VIP-անհատներ, ինչպիսիք են օտարերկրյա պետությունների ղեկավարները:

Անհայտ տղամարդը կարողացել է մեքենայով հասնել բազա եւ այնտեղ 5 ժամ է անցկացրել՝ այցելելով սրճարան, VIP-տերմինալ եւ մի քանի այլ վայրեր, նախքան նրան կնկատեին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ