News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Համաշխարհային տնտեսական ֆորումը՝ «World Economic Forum» (WEF),  DASARAN կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանին արժանացրել է համաշխարհային ճանաչման վերջինիս մասնագիտական և հասարակական կյանքում ունեցած բացառիկ ներդրումների համար։ Ֆորումի կողմից Սուրեն Ալոյանը ճանաչվել է որպես 2021 թվականի Երիտասարդ գլոբալ առաջնորդ (2021 Young Global Leader)։

Սուրեն Ալոյանը WEF-ի կողմից երբևէ նման պատվի արժանացած Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող առաջին անձն է։ Այս ճանաչումը հնարավորություն է տալու ներկայացնել Հայաստանը Համաշխարհային Տնտեսական Ֆորումի «Երիտասարդ գլոբալ առաջնորդներ»-ի համայնքում։

World Economic Forum-ը հարթակ է, որը միավորում է 120 պետության ավելի քան 1400 անդամների և շրջանավարտների։ Հարթակին շարունակաբար անդամակցում են քաղաքացիական և գործարար ոլորտի նորարարներ, ձեռներեցներ, տեխնոլոգիական ոլորտի առաջամարտիկներ, մանկավարժներ, ակտիվիստներ, արվեստագետներ, լրագրողներ և այլք:

«Երիտասարդ գլոբալ առաջնորդներ» համայնքի անդամներին միավորում է այն համոզմունքը, որ արդի կենսական խնդիրներն իրականում ավելի լավ ապագա կառուցելու հնարավորություն են՝ անկախ ոլորտից և սահմաններից:

World Economic Forum-ը միջազգային կազմակերպություն է, որի առաքելությունն է խթանել հանրային և մասնավոր սեկտորների համագործակցությունն ի նպաստ գլոբալ հանրային շահի: Ֆորումը ներգրավում է հասարակության առաջավոր քաղաքական, գործարար, մշակութային և այլ ոլորտների լիդերներին` ձեւավորելու գլոբալ, տարածաշրջանային և արդյունաբերական օրակարգերը։

300 մլն. շվեյցարական ֆրանկ բյուջե ունեցող World Economic Forum-ի գործընկերների շարքում են այնպիսի խոշոր կազմակերպություններ, ինչպիսիք են՝ Google, Nestle, Barclays, Credit Suisse, Deloitte, Deutsche Bank, ABB-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ