News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Facebook-ի եւ Google-ի լոբբիստները դեմ են ԱՄՆ նոր օրենսդրությանը, որը նպատակ ունի օգնել նորությունների հրատարակիչներին՝ թույլ տալով նրանց կոլեկտիվ բանակցություններ վարել տեխնոլոգիական ընկերությունների դեմ եկամտի բաժանման եւ այլ գործարքների հարցերով, փոխանցում է  Reuters-ը:

ԱՄՆ օրենսդիրներն օրինագիծ են ներկայացրել Կոնգրեսին՝  լրատվական գործակալությունների եւ տեխնոլոգիական հսկաների միջեւ ենթադրվող անհավասարակշռության վերացման համար: Քննադատներն ընկերություններին մեղադրում են հարթակներում տրաֆիկն ու գովազդային եկամուտներն ավելացնելու նպատակով քոնթենթի օգտագործման մեջ՝ առանց հրատարակիչներին արդարացի փոխհատուցում տրամադրելու:

Այս քայլը մեծացնում է ճնշումը տեխնոլոգիական ընկերությունների վրա, որոնք հակամենաշնորհային դատական ​​հայցերի եւ կարգավորման ավելացման սպառնալիքի են բախվում:

Google-ը, որը հրաժարվել է մեկնաբանել առաջարկը, գործարկել է իր https://blog.google/supportingnews#overview կայքը՝ հայտարարելով, որ այն «լրագրության ամենամեծ ֆինանսական հովանավորներից մեկն է»՝ գովազդից եկամտի եւ քոնթենթի համար լիցենզավորված վճարների շնորհիվ: Google-ը հայտարարել է, որ իր որոնողական համակարգն ամսական 24 միլիարդ անգամ ընթերցողներին  հրատարակիչների կայքեր է ուղարկում:

Օրինագծին դեմ են նաեւ տեխնոլոգիական արդյունաբերության երկու առեւտրային խմբերը, որոնց թվում են նաեւ Facebook-ը եւ Google-ը՝ Կապի արդյունաբերության ասոցիացիան (CCIA) եւ NetChoice-ը:

Ոլորտի որոշ մասնագետներ ասում են, որ առաջարկը կարող է անհամաչափ օգուտ բերել մասնավոր բաժնետիրական ընկերություններին եւ հեջ ֆոնդերին, որոնք գրավել են միջին եւ խոշոր թերթերի ցանցերը: Այնպիսի թերթերը, ինչպիսիք են Chicago Tribune-ը եւ Miami Herald-ը, վերահսկվում են այնպիսի ընկերությունների կողմից, ինչպիսիք են Alden Global Capital-ը եւ Chatham Asset Management-ը:

Սենատոր Էմի Քլոբուչարը, ով նախագիծը ներկայացրել է Սենատում, ասել է, որ Ավստրալիայում տիրող իրավիճակը վկայում է Facebook-ի չափազանց մեծ ազդեցության եւ հրատարակիչներին ավելի մեծ լծակներ տալու անհրաժեշտության մասին: «Մենք պետք է հավասար պայմաններ ունենանք, եւ մարդիկ պետք է բանակցեն»,- ասել է նա:

Տեխնոլոգիական պլատֆորմները, կարծես, քիչ ընկերներ ունեն Կոնգրեսում, որտեղ դեմոկրատները վրդովված են ապատեղեկատվությունից համացանցում, իսկ պահպանողականները պնդում են, որ իրենց նեղում են:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
Ամենաշատ