News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 30
USD
407.21
EUR
423.54
RUB
7.75
Տեսնել լրահոսը

Վերջերս Իսլանդիայում հնագետները հայտարարել են հին ֆերմայի մնացորդների հայտնաբերման մասին, որը, նրանց կարծիքով, ժամանակին եղել է հին առասպելներից եւ լեգենդներից վիկինգ կնոջ` Գուդրիդ Տորբյորնսդոտիրի տունը: Համարվում է, որ հենց նա է պատիվ ունեցել կոչվել Ատլանտյան օվկիանոսը հատած առաջին եվրոպացի կինը, գրում է Planet Today-ը:

Ըստ իսլանդական տոհմաբանության՝ Գուդրիդ Տորբյորնսդոտիրը միջնադարի ամենամեծ նավարկողներից մեկն էր: Նա շատ հասարակ ընտանիքից էր, իսկ նրա պապը, ընդհանրապես, ազատություն ստացած ստրուկ էր: Սակայն կյանքի դժվար պայմանները չեն խանգարել նրան մի շարք տպավորիչ ճանապարհորդություններ կատարել դեպի Նոր աշխարհ եւ վաստակել ժամանակակիցների հարգանքը:

Փորձագետները նշում են, որ չնայած Գուդրիդը կարողացել է հատել Ատլանտյան օվկիանոսը 500 տարի առաջ, ինչպես դա արել է հայտնի Քրիստափոր Կոլումբոսը, բայց այդ կնոջ մասին այժմ քիչ բան է հայտնի: Բացի այդ, նա նաեւ ուխտագնացություն է կատարել դեպի Վատիկան, ինչը նույնպես ոչ սովորական իրադարձություն է: Փորձագետների կարծիքով, որոշ ժամանակ նրան դեռ հիշել են հեքիաթներում, բայց տասներեքերորդ դարի վերջում նա գործնականում դադարել է հիշատակվել այնտեղ:

Վերջին տասը տարիների ընթացքում Իսլանդիայից եւ Հյուսիսային Ամերիկայից հետազոտողների խումբը փորձել է մանրակրկիտ ուսումնասիրել Իսլանդիայի հյուսիսում գտնվող Սկագաֆյորդուրի շրջանը եւ կազմել պատմական վայրերի ճշգրիտ քարտեզ: Հենց այս տարածքում են ժամանակին ապրել վիկինգները, եւ գիտնականներն իրենց առաջնահերթ գործն են համարում սրա մասին տեղեկատվության պահպանումը:

Այս ուսումնասիրությունների արդյունքում հնագետները հայտնաբերել են բավականին մեծ ֆերմայի ավերակներ, որոնք նրանք համարում են այս հայտնի իսլանդացի կնոջ տունը: Նրանք նման եզրակացություն են արել՝ հիմնվելով հնագույն սագաների բոլոր փաստերի եւ տվյալների համեմատության վրա: Իսկ դրա հարաբերական մոտակայքում հայտնաբերվել են նաեւ երկու գերեզմաններ, որոնք, ինչպես եւ ֆերման, նույնպես թվագրվում են մեր թվարկության 1000-ական թվականներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ