News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը

Իսպանիայի ոստիկանությունը առգրավել է ինքնաշեն սուզանավ, որը կարող է մինչեւ երկու տոննա թմրանյութ տեղափոխել, հայտնում է CNN-ը:

Ինը մետրանոց կապույտ նավը հայտնաբերվել է հարավային Մալագա քաղաքի արդյունաբերական պահեստում:

Առգրավումը կատարվել է ավելի լայն գործողության շրջանակներում, որին մասնակցել են հինգ այլ պետություններ եւ «Եվրոպոլը»:

Ոստիկանության տվյալներով՝ Իսպանիայում արշավանքների ընթացքում 52 մարդ է բերման ենթարկվել, առգրավվել է մեծ քանակությամբ կոկաին ու հաշիշ: Ոչնչացվել է թմրանյութերի լաբորատորիա:

Ոստիկանությունը կարծում է, որ ապակեթելից եւ նրբատախտակից սուզանավը պատրաստվում էր մաքսանենգ ճանապարհով թմրանյութեր տեղափոխել, բայց դեռ չի օգտագործվել:

Ենթադրվում է, որ սուզանավը բերվել է Կոլումբիայից, իսկ ոստիկանությունը հետաքննություն է սկսել, որպեսզի պարզի, թե ինչպես է այն թմրանյութերով նավարկել ամբողջ ճանապարհը:

Թմրասուզանավերն օգտագործվել են Լատինական Ամերիկայից մաքսանենգ ճանապարհով ԱՄՆ թմրանյութեր տեղափոխելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ