News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Մոզամբիկում, որտեղ 2017 թվականից դաժան հակամարտություններ են, իսլամիստ գրոհայինները գլխատում են երեխաներին: Մի քանի մայրեր իրենց որդիների վրա դաժան հարձակումների մասին հայտնել են Save the Children մարդասիրական կազմակերպությանը, որն օգնում է թեժ կետերում գտնվող երեխաներին, հայտնում է BBC-ն:

Մայրերից մեկը, որի անունը կազմակերպությունը չի հրապարակել անվտանգության նկատառումներից ելնելով, պատմել է, որ իր 12-ամյա որդուն գլխատել են իր աչքի առաջ, երբ նա երեք այլ երեխաների հետ թաքնվում էր Կաբու Դելգադու նահանգում գտնվող իրենց գյուղի մոտակայքում:

2017-ին Կաբու Դելգադուում «Իսլամական պետության» հետ կապված ջիհադականների եւ զինված ուժերի միջեւ սկսված բախումից ի վեր սպանվել է շուրջ 2500 մարդ եւ 670 000-ը ստիպված են եղել լքել իրենց տները: Չնայած իր հարուստ բնական պաշարներին՝ այս տարածաշրջանն ամենաաղքատներից մեկն է աշխարհում:

«Այդ գիշեր մեր գյուղը հարձակման ենթարկվեց, մեր տները հրկիզվեցին»,- պատմել է սպանված տղայի մայրը: - Երբ ամեն ինչ սկսվեց, ես չորս երեխաների հետ տանն էի: Մենք փորձեցինք վազել անտառ, բայց նրանք բռնեցին ավագ որդուս ու գլխատեցին: Մենք ոչինչ չէինք կարող անել, մեզ նույնպես կսպանեին»:

Մեկ այլ կին պատմել է, թե ինչպես է իր ընտանիքը ստիպված փախել որդու վրա հարձակվելուց հետո: «Երբ իմ 11-ամյա որդուն սպանեցին, մենք հասկացանք, որ մեր գյուղում մնալն անհնար է: Փախանք հայրիկիս տուն մեկ այլ գյուղում, բայց մի քանի օր անց այնտեղ էլ հարձակումներ սկսվեցին»:

Մոզամբիկում Save the Children-ի ղեկավար Չանս Բրիգսն ասում է, որ երեխաների վրա հարձակումների մասին հաղորդագրությունները ցնցել են կազմակերպության աշխատակիցներին: «Փախստականների ճամբարներում մեր աշխատակիցները լաց էին լինում, երբ լսում էին, թե ինչ տառապանքներ են տարել այդ մայրերը»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը ՌԴ-ին մանրամասն տեղեկություն է տրամադրել ահաբեկչական հարձակման սպառնալիքի մասին. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգներն առաջվա պես զգոն կլինի և կզգուշացնի ամբողջ աշխարհի կառավարություններին, անկախ նրանց հետ մեր հարաբերություններից…
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Ամենաշատ