News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր աղմկահարույց փաստաթուղթ է հրապարակել։ Պարզվում է՝ դեռևս 1 տարի առաջ «Ինտերպոլը» մերժել է համագործակցել Հայաստանի իրավապահ մարմինների հետ նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամաբ հետախուզում իրականացնելու գործում, համարելով, որ մարտի 1-ի գործի շրջանակում նրա նկատմամբ հետապնդումը քաղաքական շարժառիթներ ունի, ինչը հակասում է Ինտերպոլի կանոնադրությանը։

Ըստ Թագուհի Թովմասյանի՝ գլխավոր դատախազությունն ու ՀՔԾ-ն այս գրությունը մի ամբողջ տարի թաքցրել են հայ հանրությունից։

Լևոն Տեր-Պետրոսյանը ներքաղաքական իրավիճակի մասին վերջին օրերին արդեն երրորդ հայտարարությունն է արել։ Առաջին նախագահը, մասնավորապես, ասել է, որ ստեղծված իրավիճակից միակ ելքը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, բայց Ազգային ժողովը պետք է անձեռնմխելիության իրավական երաշխիքներ տա նրան եւ արտերկրում ապաստանելու հնարավորություն։ Լևոն Տեր-Պետրոսյանը համաձայնել է Վազգեն Մանուկյանի այն կարծիքի հետ, որ չի կարելի Փաշինյանին թույլ տալ կազմակերպել արտահերթ ընտրություններ, նշելով, որ այդ դեպքում կօգտագործվի հսկայական վարչական ռեսուրս եւ դրանք կլինեն Հայաստանի ամենախայտառակ ընտրությունները։ Առաջին նախագահի այս հայտարարությունը վրդովեցրել է իշխանական պատգամավորներին, որոնք երեկվանից գրառումներ են անում ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ հիշեցնելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք են գրանցվել ամենաշատ ընտրակեղծիքները Հայաստանում։

Իմքայլական պատգարամավորներին էլ իրենց հերթին արձագանքել են Տեր-Պետրոսյանի աջակիցները, նրանց միջև իսկական սոցցանցային պատերազմ է սկսվել։

Իմքայլականներից Հովիկ Աղազարյանն անցել է վիրավորանքների, առաջին նախագահին անվանել է լկտի ընտրակեղծիքների մասին խոսելու համար, իսկ Փաշինյանի հրաժարականի առաջարկն անվանել ցինիկություն։  

Երևանի տարբեր հատվածներում այսօր Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության տարբեր ակցիաներ են տեղի ունեցել։ Քաղաքացիներն առավոտյան աղբամաններով փակել են Սայաթ–Նովա փողոցը:

Դեպքի վայր  ժամանած ոստիկանները ազատել են փողոցը՝ մայթ  տեղափոխելով աղբամանները:

Քաղաքացիների մի խումբ էլ նստարաններով փակել է Կոմիտասի պողոտան՝ կաթվածահար անելով երթևեկությունը։

Դաշնակցության երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել  «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի դիմաց, որն ավելի շատ հայտնի է հանրության շրջանում ֆեյքերի պոակ անունով։ Քաղաքացիները զուգարանի թղթեր եւ բանջարեղներ են նետել ՊՈԱԿ-ի շենքի ուղղությամբ։ Մասնակիցներն ասել են՝ հանրության համար ցանկանում են մատնանշել հասցեն, որտեղ գտնվող կազմակերպությունը պետությունից ֆինանսավորվում է՝  հայ ժողովրդին հայհոյելու համար։

Մայրաքաղաքի ավագանու խորհուրդը հաստատել է Երեւանի բյուջեի ձախողված կատարողականի մասին հաշվետվությունը: Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել «Իմ քայլը» դաշինքի 44 անդամներից 37-ը, դեմ կամ ձեռնպահ՝  «Լույս» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները: Բյուջեի եկամուտների կատարողականը կազմել է 86,4%, ծախսերի կատարողականը՝ 63,5%: «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը բյուջեի կատարումը ձախողելու համար քաղաքապետին կոչ է արել հրաժարական տալ:

ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանի ելույթի ընթացքում քաշքշուք ու լեզակռիվ է տեղի ունեցել. «Նիկոլ Փաշինյանը բոլորիս խաբել է, ինչ լավ բան է արել, որ պաշտպանում եք, ինչ տեղ ունի պաշտպանելու»,- հարցրել է նա: Տեղից արձագանքել է «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը, վիրավորական արտահայտություն հնչեցնելով Վազգեն Մանուկյանի հասցեին, ինչից հետո կրքերը բորբոքվել են։

Քաղաքապետարանը միջադեպի ժամանակ դադարեցրել է ուղիղ հեռարձակումը, իսկ ավելի ուշ իր պաշտոնական էջից հեռացրել այս նիստի տեսագրությունը։

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 585 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը գրեթե 180 հազար է: Վարակվածներից 14 մարդ է մահացել, որոնցից երկուսն այլ հիվանդությունից։ Մահացածների ընդհանուր թիվը 4116 է։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ աճել է 0.64 դրամով ու հասել 527.69 դրամի: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.02 դրամով ու հասել  629.53 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 4.70 դրամով ու կազմել 729.64 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով ու կազմել 7.24 դրամ:

Մարտի 17-ին երկրի առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, եղանակը կշարունակի տաքանալ։ Երևանում վաղը սպասվում են դադարներով կարճատև անձրևներ: Գիշերը մայրաքաղաքում սպասվում է 3-5, վաղը ցերեկը 14-16 աստիճան զրոյից բարձր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ