News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թվային տեխնոլոգիաների արագ զարգացման հետ կապված «Google-ի էֆեկտը», որն արտահայտվում է որպես կարեւոր տվյալներ հիշելու կարողության կորուստ, իրոք դեֆորմացնում է ժամանակակից մարդկանց ուղեղը: Այս մասին գրում է «Ակտուալ նորություններ» պարբերականը՝ վկայակոչելով «Կասպերսկու լաբորատորիայի» հետազոտությունը:

Ժամանակակից մարդիկ սովոր են, որ կարեւոր տեղեկատվությունը կարել է գտնել Google-ում հաշված վայրկյանների ընթացքում միշտ ձեռքի տակ գտնվող սմարթֆոնների օգնությամբ: Արդյունքում մարդիկ դադարել են հիշել, օրինակ, հեռախոսահամարները եւ այլ կարեւոր տվյալներ: «Կասպերսկու» լաբորատորիայի մասնագետները նշում են, որ խոսքը «թվային հիշողության կորստի» մասին է՝ խնդիր, որը մտահոգություն է առաջացնում աշխարհի գիտնականների շրջանում:

Նոր հետազոտության շրջանակներում փորձագետները հարցում են անցկացրել 16 տարեկանից բարձր վեց հազար հարցվածների շրջանում, որոնք ապրում են Եվրոպայի տարբեր երկրներում: 16-24 տարեկան հարցվածների ավելի քան քառասուն տոկոսը խոստովանել է, որ իրենք իրենց ամբողջ անձնական տեղեկատվությունը պահում են սմարթֆոնում:

«Հարցվածների մեծ մասը շատ տխուր կլիներ, եթե կարեւոր տվյալներն անդառնալիորեն անհետանային իրենց շարժական սարքերի հիշողությունից: Ընդ որում, հարցվածների միայն շատ փոքր մասն է որեւէ գործողություն ձեռնարկում տվյալների հնարավոր կորստից պաշտպանվելու համար»,- ասում են հետազոտության հեղինակները՝ նշելով, որ« Google-ի էֆեկտն» ու հարակից ֆենոմենները մանրազնին հետազոտություն են պահանջում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
եկորդային քանակներ...
Ամենաշատ