News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Yerevan.today-ը գրում է. «Մինչ կառավարությունը դատարաների վրա ազդելու մասին իր հերթական հայտարարությունն է  անում՝ նշելով, թե ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ է իրավունքի ուժով, եւ դատարանը չի կարող գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին վերականգնել ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում, ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը այսօր՝ մարտի 18-ի առավոտյան 8։30-ից իր աշխատասենյակում է եւ բնականոն աշխատանքային ռիթմի է անցել ԳՇ պետի կարգավիճակում։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչական դատարանը վերականգնել է նրան աշխատանքի, քանի դեռ դատական վեճը ավարտին չի հասել։

Օնիկ Գասպարյանի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խարչատրյանն այս պահին գտնվում է հոսպիտալում՝ առողջական խնդիրների պատճառով։ Թե ինչ խնդիրներ են, պարոն Խաչատրյանը չցանկացավ մանրամասնել։ Միայն Yerevan.Today-ին տեղեկացրեց, որ ճիշտ են մեր տեղեկությունները, որ Օնիկ Գասպարյանը ներկայացել է աշխատանքի։

Հիշեցնենք, որ գենշտաբի դեմ կառավարության արշավից հետո, մարտի 10-ին գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հայտարարությամբ հանդես եկավ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու վերաբերյալ իր դիրքորոշումն անփոփոխ է, իսկ իրեն գենշտաբի պետի պաշտոնից ազատելու որոշումը բողոքարկելու է ՀՀ վարչական դատարանում։

Գլխավոր շտաբի ղեկավար կազմն էլ առանձին հայտարարություն տարածեց՝ աջակցելով Օնիկ Գասպարյանին։

Դատարանը բավարարել է գեներալ-գնդապետի փաստաբանի միջնորդությունը, ինչի արդյունքում Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ Գենշտաբի պետ, քանի դեռ դատական վեճը չի կարգավորվել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ